Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելեց Եղեգնաձորի ծննդատուն

14.01.2014

 Հունվարի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանի և վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի հիվանդանոց, ուր գլխավոր բժիշկ ԱնահիտԿարապետյանի և բժիշկ-գինեկոլոգ Տիգրան Գևորգյանի ուղեկցությամբ այցելեց բազմազավակ մայր, Հորբատեղ գյուղի բնակիչ Լիաննա Խաչատրյանին: Նա 7-րդ զավակն էր լույս-աշխարհ բերել, որի կապակցությամբ մարզպետը շնորհավորեց Լիանային և իր ընտանիքին, առողջություն մաղթեց մայրիկին և նորածին բալիկին: Մարզպետը հետաքրքրվեց նրանց որպիսությամբ և հիվանդանոցային պայմաններով: Էդգար Ղազարյանը դատակաձեռն չէր գնացել: Նա նվերներ և ֆինանսական օժանդակություն հանձնեց բազմազավակ մայրիկին:
Նույն առաքելությամբ մարզպետն այցելեց նաև ծննդատանը գտնվող առաջնածին մայր, Արտաբույնք գյուղի բնակիչ Շուշանիկ Գաբրիելյանին և 3 երեխայի մայր, Աղավնաձոր գյուղի բնակիչ Օլգա Սողոմոնյանին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00