Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,Բերքի տոն,, Եղեգնաձոր համայնքում

,,Բերքի տոն,, Եղեգնաձոր համայնքում 07.10.2013

Ս/թ հոկտեմբերի 6-ին ,,Գինու փառատոնի,, շրջանակում Եղեգնաձոր համայնքի ամֆիթատրոնում տեղի ունեցավ ավանդական ,,Բերքի տոն,, միջոցառումը, որի մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Ստուգատես մրցույթին ներկայացված բերք ու բարիքն օրհնեց Հայ Առաքելական Եկեղեցու Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը: Ներկա էր նաև Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան ԴիեգոԷ. Ալվարես Ռեվերան, տիկնոջ հետ: Ամֆիթատրոնին հարակից Նարեկացի փողոցում տեղադրված տաղավարներում կազմակերպվել էր Վայոց ձորի մարզի համայնքների բերքի ցուցադրություն: Մարզետը հյուրերի և մարզպետի տեղակալների, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հետ շրջայց կատարեցին Նարեկացի փողոցում, ծանոթացան տաղավարներին և համտեսեցին ցուցադրվող բերք ու բարիքը:

   Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում Վայոց ձորում

Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում Վայոց ձորում 07.10.2013

Հոկտեմբերի 6-ին Եղեգնաձորի մշակույթի տանը հանդիսավորությամբ նշվեց Ուսուցչի օրը: Միջոցառմանը նախորդել էր ավանդական դարձած բերքի տոնը և դահլիճում տիրում էր բարձր տրամադրություն: Տոնական միջոցառումն սկսվեց Հայ Առաքելական Եկեղեցու Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ քահանա Կաբաղյանի օրհնությամբ: Մարզպետ Էդգար Ղազարյանը սրտանց շնորհավորեց մարզի ուսուցիչներին տոնի առթիվ և անմնացորդ նվիրումով աշխատելու ցանկությամբ՝ բեղմնավոր գործունեություն ու անձնական երջանկություն մաղթեց ուսուցիչներին: Մարզի մի խումբ ուսուցիչներ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար արժանացել էին Վայոց ձորի մարզպետի շնորհակալագրի: Շնորհակալագրերը ուսուցիչներին հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Հրապարակվեց մարզի ութ ուսուցիչների անունները, որոնք նախօրեին ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տարբեր անվանակարգերում արժանացել էին խրախուսանքների:

 Գինու փառատոն Արենի համայնքում

Գինու փառատոն Արենի համայնքում 07.10.2013

Ս/թ հոկտեմբերի 5-ին Արենի համայնքում Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի և Արամ Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ,,Գինու փառատոն,,: Փառատոնի պաշտոնական բացման խոսքով հանդես եկավ րենի համայնքի ղեկավար Սեյոժա Սուքիասյանը: Խաղողի ճզման արարողության թույլտվության պատիվը վերապահված էր մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանին: Փառատոնի շրջանակում տեղի ունեցավ գործարանային և տնական արտադրության գինիների մրցույթ: Փառատոն ամբողջ ընթացքում հնչում էին ուրախ երգ ու պարը:

Գինու փառատոն Վայոց ձորում

Գինու փառատոն Վայոց ձորում 03.10.2013

ՀՀ Վայոց ձորի մարզում ս/թ հոկտեմբերի 4-6-ը ,,Գինու փառատոնի,, շրջանակում Ռինդ, Արենի և Եղեգնաձոր համայնքներում տեղի կունենան միջոցառումներ: Սիրով ներկայացնում ենք միջոցառումների ծրագրերը և հրավիրում բոլոր ցանկացողներին մասնակցելու ,,Արենի գինու փառատոնի,, տոնակատարություններին:

Ավարտվել է Արփա  գետի  ափապաշտպան  գաբիոնային  շարվածքի կառուցումը

Ավարտվել է Արփա գետի ափապաշտպան գաբիոնային շարվածքի կառուցումը 03.10.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից հայտնում են, որ Ազատեկ համայնքի շուրջ 26 հա հողատարածք Արփա գետի հեղեղումներից պաշտպանելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության ,,Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն,, ԾԻԳ-ի կողմից իրականացվել է ափապաշտպան գաբիոնային շարվածք` 380 գծմ ընդհանուր երկարությամբ, որի նախահաշվային արժեքը կազմում է 60726 հազ. դրամ: Շինարարությունը կատարվել > ՍՊԸ- ի կողմից: Շինարարական աշխատանքներն սկսվել ս/թ. մարտ ամսին, ավարտվել են սեպտեմբերի 30- ին:

Բնակարանամուտ են տոնել սահմանամերձ Խաչիկ գյուղի 9 զինծառայողների ընտանիքներ

Բնակարանամուտ են տոնել սահմանամերձ Խաչիկ գյուղի 9 զինծառայողների ընտանիքներ 03.10.2013

ՀՀ Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում հոկտեմբերի 2-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացի շրջանակում տեղի է ունեցել հերթական շենքի բացման և բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությունը: ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ուղեկցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Բնակարաններ են ստացել 9 զինծառայողների ընտանիքներ: Շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց է հանձնել բնակարանների բանալիներն ու վկայագրերը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը մշտապես գտնվում է հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, և ամեն ինչ արվում է, որպեսզի զինծառայողներն, իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը և զերծ լինելով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-06 16:59:02