Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,Բերքի տոն,, Եղեգնաձոր համայնքում

07.10.2013

 Ս/թ հոկտեմբերի 6-ին ,,Գինու փառատոնի,, շրջանակում Եղեգնաձոր համայնքի ամֆիթատրոնում տեղի ունեցավ ավանդական ,,Բերքի տոն,, միջոցառումը, որի մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Ստուգատես մրցույթին ներկայացված բերք ու բարիքն օրհնեց Հայ Առաքելական Եկեղեցու Վայոց ձորի թեմի փոխառաջնորդՏեր Զաևեհ վարդապետ Կաբաղյանը:  ներկա էր նաև Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Է. Ալվարես Ռիվերան, տիկնոջ հետ:

 Ամֆիթատրոնին հարակից Նարեկացի փողոցում տեղադրված տաղավարներում կազմակերպվել էր Վայոց ձորի մարզի համայնքների բերքի ցուցադրություն: Մարզետը հյուրերի և մարզպետի տեղակալների, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հետ շրջայց կատարեցին Նարեկացի փողոցում, ծանոթացան տաղավարներին և համտեսեցին ցուցադրվող բերք ու բարիքը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00