Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Ոսկե ծիրանն անիվների վրա> փառատոնը` Վայոց ձորում

<Ոսկե ծիրանն անիվների վրա> փառատոնը` Վայոց ձորում 19.11.2012

Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ Եղեգնաձորի մարզային մշակույթի տանը նոյեմբերի 16-ին կայացավ փառատոնի հանդիսավոր բացումը: Բացմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, փառատոնի պատվավոր նախագահ, հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը և կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան մարզպետ Էդգար Ղազարյանը և կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Առաջին օրը ցուցադրվեց Միքայել Պողոսյանի գեղարվեստական ֆիլմը: Փառատոնը Վայոց ձորում շարունակվեց նաև նոյեմբերի 17-ին և 18-ին:

Այլընտրանքային տուրիզմի փառատոն-համաժողով` Վայոց ձորում

Այլընտրանքային տուրիզմի փառատոն-համաժողով` Վայոց ձորում 19.11.2012

Վայքի հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 17-18-ը ներկայացրեց իր հերթական նախաձեռնությունը` , որի նպատակն է Վայոց ձորի մարզում տուրիզմի զարգացումը, ինչը մարզի տնտեսական զարգացման կարևոր ուղղություններից մեկն է: Ամբողջ աշխարհում այսօր մեծ տարածում ունեն տուրիզմի այլընտրանքային ձևերը` էկո, ագրո, արկածային, գինու, խոհանոցային, որոնցից յուրաքանչյուրի զարգացման համար Հայաստանում, մասնավորապես Վայոց ձորում, առկա են բոլոր պայմանները: Հաջորդ օրը հյուրերը Վայքի Տուրիզմի կենտրոնում տեղական պաշտոնյաների հետ հնարավորություն ունեցան քննարկելու այլընտրանքային տուրիզմի զարգացման հնարավորություններն ու հիմնախնդիրները Վայոց ձորի մարզում: Քննարկմանը մասնակցում էր և կարևոր առաջարկներով ու դիտողություններով հանդես եկավ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Վարչապետը ներկայացրել է տարբեր ոլորտներում կառավարության առաջնահերթություններն ու բարեփոխումները

Վարչապետը ներկայացրել է տարբեր ոլորտներում կառավարության առաջնահերթություններն ու բարեփոխումները 16.11.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկած թեմայով 22-րդ գիտական նստաշրջանի բացմանը: Գիտական նստաշրջանին որպես ՀՊՏՀ-ի դասախոս մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ուղղությունները: ,- ասել է վարչապետը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է <Տեղական ինքնակառավարումը Հայաստանում-2011թ. Գիրք 5> գրքի շնորհանդեսին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է <Տեղական ինքնակառավարումը Հայաստանում-2011թ. Գիրք 5> գրքի շնորհանդեսին 16.11.2012

Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Համայնքների ֆինանսիստների միավորման հրատարակած գրքի շնորհանդեսին, որը տեղի է ունեցել հյուրանոցի Վիվալդի սրահում: Շնորհանդեսին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի և կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ:

ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալության պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալության պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 15.11.2012

Ս/թ նոյեմբերի 14-ին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ հանդիպում, որին մասնակցում էին ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալության պատվիրակության անդամները: Պատվիրակությունը ղեկավարում էր կուսակալ Ղոլան Հուսեյն Ամմարին: Պատվիրակության կազմում էին Խոյի քաղաքապետ Յուսեֆ Քարբալայի Խալալին, Խոյի նահանգապետարանի աշխատակից Փայլակ Սահակյանը և քաղաքապետարանի մշակութային, զբոսաշրջային, գյուղատնտեսության և լրատվական ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետարանում կայացած պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վանիկ Խուդավերդյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, գյուղատնտեսության ևլրատվական ստորաբաժանումների պատասխանատու աշխատակիցներ:

Խոյի կուսակալության պատվիրակությունը` Վայքի քաղաքապետարանում

Խոյի կուսակալության պատվիրակությունը` Վայքի քաղաքապետարանում 15.11.2012

Ս/թ նոյեմբերի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալ Ղոլան Հուսեյն Ամմարիի ներկայությամբ կայացավ Վայք և Խոյ քաղաքների ղեկավարների հանդիպումը: Վայքի քաղաքապետարանը ներկայացնում էր փոխքաղաքապետ Վասիլի Ասլանյանը (քաղաքապետ Հարություն Սարգսյանը մեկնել է գործուղման), իսկ Խոյի քաղաքապետարանը` քաղաքապետ Յուսեֆ Քարբալայի Խալալին: Քննարկվեց երկու քաղաքների միջև հետագա համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր: Համաձայնություն ձեռք բերվեց նախապատրաստել և 2013թ. հայկական պատվիրակության ԻԻՀ փոխադարձ այցի ընթացքում ստորագրել համագործակցության վերաբերյալ հուշագիր:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-11 15:01:42