Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի ուղերձը <<Ոստիկանության օր>> տոնի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի ուղերձը <<Ոստիկանության օր>> տոնի կապակցությամբ 16.04.2014

Ոստիկանության պարոնայք գեներալներ, սպաներ, ոստիկանության հարգելի ծառայողներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առիթով: Մաղթում եմ խաղաղ ու անվտանգ ծառայություն: Այս տարի ՀՀ ոստիկանությունը նշում է համակարգի կազմավորման 96-րդ տարեդարձը: Ոստիկանությունը պետական կառավարման համակարգի կարևորագույն ինստիտուտներից մեկն է: Ոստիկանության շնորհիվ է, որ ՀՀ կառավարությունը կարողանում է ապահովել Սահմանադրությամբ իրեն վերապահված մի շարք կարևորագույն գործառույթներ՝ հասարակական կարգի պահպանությունը, ներքին անվտանգության ապահովումը, քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների իրավունքների, շահերի, գույքի, ունեցվածքի պահպանումը: Հասարակական կյանքը դժվար է պատկերացնել առանց ոստիկանության ծառայության, քանզի հանրային մեծ թե փոքր յուրաքանչյուր միջոցառման ժամանակ մենք տեսնում ենք լուռ, հանգիստ, սակայն զգոն ու պատասխանատու իրենց ծառայությունն իրականացնող ոստիկաններին: Հարգելիներս, մասնագիտական տոնի կապակցությամբ կրկին շնորհավորում եմ Ձեզ: Մաղթում եմ Ձեր ընտանիքներին անձնական և ընտանեկան երջանկություն, իսկ ծառայության մեջ պետական պարգևի արժանի հաջողություններ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի:

<<Դպրոցական սնունդ>>  ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նիստ Վայոց ձորում:

<<Դպրոցական սնունդ>> ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նիստ Վայոց ձորում: 16.04.2014

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի հետ համատեղ ս/թ ապրիլի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում անցկացվեց > ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզպետը խոսեց ծրագրի կարևորության մասին և նծեց իր պատրաստակամությունը հնարավոր բոլոր միջոցներով ծրագրի աշխատանքներին աջակցելու վերաբերյալ: Հանձնաժողովի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, > ծրագրում մարզից ընդգրկված կրթական հսատատությունների ղեկավարները: Իսկ ապրիլի 16-ին անցկացվեց > ծրագրի ռազմավարության կոնտեքստում>> սեմինար տարածքային կառավարման մարմինների և տեղական համայնքների դպրոցական սննդի պատասխանատու աշխատակիցների համար:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը կազմակերպված <<Վերածնունդ>>միջազգային 6-րդ փառատոնին նվիրված միջոցառմանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը կազմակերպված <<Վերածնունդ>>միջազգային 6-րդ փառատոնին նվիրված միջոցառմանը 15.04.2014

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի և նրա տիկնոջ հրավերով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը տիկնոջ հետ ս/թ ապրիլի 14-ին մասնակցել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը կազմակերպված > միջազգային 6-րդ փառատոնին նվիրված միջոցառմանը: Միջոցոռմանը ներկա են եղել Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը և այլ պաշտոնատար անձիք: Նշենք, որ այս տարի մրցույթ-փառատոնը նվիրված է հայ երգահան Արմեն Տիգրանյանի 135, ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի 140 և Արցախյան գոյամարտի 20-ամյակներին:

   Հանդիսավոր նիստ ՀՀ ոստիկանության 96-րդ տարեդարձի կապակցությամբ

Հանդիսավոր նիստ ՀՀ ոստիկանության 96-րդ տարեդարձի կապակցությամբ 15.04.2014

ՀՀ ոստիկանության 96-րդ տարեդարձի կապակցությամբ Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում, տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Օրհնության խոսքով հանես եկավ Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը, իսկ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտաշ Արտաշյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնագիտական տոնի առթիվ հուշանվեր հանձնեց ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանին, իսկ պատվոգրերով և հուշանվերներով պարգևատրեց մարզի ոստիկանության համակարգի մի շարք աշխատակիցների: Պարգևատրումներ եղան գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի կողմից: Մարզի Ջերմուկ, Վայք և Եղեգնաձոր քաղաքների ոստիկանության բաժինների մի շարք աշխատակիցների պարգևատրեցին Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը:

ՀՀ Վայոց ձորի մարպետ Էդգար Ղազարյանը շնորհավորել է նորանշանակ  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

ՀՀ Վայոց ձորի մարպետ Էդգար Ղազարյանը շնորհավորել է նորանշանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին 15.04.2014

Մեծարգո պարոն Աբրահամյան Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ տարբեր պետական պաշտոններում աշխատանքի ընթացքում կուտակած Ձեր հարուստ փորձառությունը, քաղաքական համակարգում ունեցած հեղինակությունն ու հարգանքը կլինեն նոր կարգավիճակում Ձեր հետագա հաջողությունների հիմքը: Հավաստիացնում եմ Ձեզ, որ Վայոց ձորում հազարավոր մարդիկ ուրախ են Ձեր բոլոր հաջողություններով ու ձեռքբերումներով: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաջողությամբ կլուծի իր առջև դրված բոլոր խնդիրները՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի: Հարգանքներով՝ Էդգար Ղազարյան

Դասախոսություն ՀՀ Կոտայքի և Գեղարքունքի մարզային լրագրողների համար

Դասախոսություն ՀՀ Կոտայքի և Գեղարքունքի մարզային լրագրողների համար 14.04.2014

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի > կազմակերպությունում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղը և տնտեսական լրագրողների ակումբը կազմակերպել էին > թեմայով սեմինար` ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի լրագրողների համար: Սեմինարի շրջանակներում > թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ, համայնքների ֆինանսիստների միավորում հասարակական կազմակերպության փորձագետ Էդգար Ղազարյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39