Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց Վ.Լևոնյանի անվան վոլեյբոլի հուշամրցաշարը

05.05.2014

 2014 թվականի մայիսի 2-ին Եղեգնաձորի մարզադպրոցի դահլիճում պաշտոնապես մեկնարկեց Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության Հերոս Վահիկ Լևոնյանի անունը կրող վոլեյբոլի հուշամրցաշարը: Հուշամրցաշարի ավանդույթը սկիզբ է առնում դեռևս խորհրդային ժամանակներից, որը վերջին տարիներին ընդհատվել էր: Տևական ընդմիջումից հետո, այն վերստին վերականգնվել էր ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանի պաշտոնավորման ժամանակաշրջանում` վերածվելով վոլեյբոլի մարզային առաջնության: Գեղեցիկ ավանդույթը վերականգնելուց հետո 2014 թվականին այն կազմակերպվում էր 10-րդ անգամ: Մրցաշարին մասնակցում են ՀՀ Վայոց ձորի մարզի տարբեր համայնքները և կազմակերպությունները ներկայացնող 15 թիմեր: Մրցաշարի մասնակցող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմի կազմում հանդես է գալիս նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՊՏՀ դասախոս Էդգար Ղազարյանը: Մրցաշարի պաշտոնական բացումից առաջ Եղեգնաձորի մարզադպրոցի բակում տեղի ունեցավ հիշատակի արարողությունը և հուշաղբյուրի բացում` նվիրված սպորտի, նվիրյալ, երկարամյա մարզիչ և ուսուցիչ վաղամեռիկ Լյուդվիգ Հովհաննիսյանի հիշատակին: Այնուհետև տեղի ունեցավ մրցաշարի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները, մի շարք համայնքների ղեկավարները, բարձրաստիճան զինվորականներ և ոստիկաններ: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ողջույնի խոսքից հետո ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո բարձրացվեց ՀՀ պետական դրոշը և մրցաշարը պաշտոնապես հայտարարվեց բացված:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-20 17:21:05