Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կրթության և գիտության նախարարը աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր
05.05.2014
2014 թվականի մայիսի 3-ին աշխատանքային այցով ՀՀ Վայոց ձորի մարզ էր այցելել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձոր քաղաքի թիվ 5 մանկապարտեզի տարածքում գտնվող նոր հիմնանորոգված նախակրթարան, որը վերջին տարիներին ՀՀ Վայոց ձորի մարզի մարզում բացված բազմաթիվ նախակրթարաններից մեկն է: Նախարարը հանդիպում ունեցավ մանկապարտեզի սաների և դաստիարակների հետ, ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին: Այնուհետև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի դահլիճում Ա.Աշոտյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, փոխմարզպետներ Սամվել Թարվերդյանն ու Մելսիկ Հարությունյանը,մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցները, Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների կրթական տարբեր հաստատությունների ղեկավարներ, նախարարին ուղեկցող պաշտոնյաներ: Խորհրդակցությունից հետո ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց նաև Վայքի նոր հիմնանորոգված ավագ դպրոց, ծանոթացավ հիմնանորոգումից հետո դպրոցում ստեղծված ուսումնական պայմաններին, այցելեց տեխնիկապես վերազինված համակարգչային դասարան, կրակային վարժասարքով հագեցած նախնական զինվորական պատրաստության կաբինետ, մարզադահլիճ:












