Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները

19.08.2014

 2014 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Ջերմուկի ՕԼԻՄՊԻԱ առողջարանում հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելսիկ Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը, մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը, Ջերմուկի քաղաքապետարանի ներկայացուցիչներ և համայնքի ավագանու անդամներ, առողջարանների և հյուրանոցների տնօրեններ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման նոր ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին, Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվելիք հնարավոր ներդրումային ծրագրերի նախագծերին, Ջերմուկի առողջարանների և հյուրանոցների բակերում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ և առաջարկով կառուցվելիք շախմատային բացօթյա դաշտերի, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզի և ՌԴ Արխանգելսկի և Նիժեգորորդի մարզերի միջև համագործակցության շրջանակներում Ջերմուկում զբոսաշրջության զարգացման ծրագրերին առնչվող հարցեր: Առողջարանների և հյուրանոցների տնօրենների առաջարկությամբ առանձին քննարկման առարկա դարձավ նաև ՀՀ կառավարության կողմից տրամադրվող սոցիալական փաթեթի շրջանակներում մատուցվող առողջարանային և հյուրանոցային ծառայությունների մատուցման գործընթացի կատարելագործմանն առնչվող հարցեր: Հանդիպման ավարատին Է.Ղազարյանն առաջարկեց առողջարանների և հյուրանոցների ղեկավարներին, ինչպես նաև Ջերմուկի տեղական իշխանություններին առաջարկություններ ներկայացնել 2014 թվականի հոկտեմբերի 1-ից 5-ը Արենի գինու փառատոնին մասնակցության, ինչպես նաև 2015 թվականի փետրվարի 13-ից 28-ը Ջերմուկում “Ջերմուկյան ձմեռ” փառատոնի կազմակերպման վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 09:49:17