Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային հանդիպում<<Հեյֆեր Ինտերնեյշնլ Արմենիա>> ծրագրի ղեկավարության հետ

13.08.2014

 2014 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ <<Հեյֆեր Ինտերնեյշնլ>> (Heifer International Armenia) ծրագրի հայաստանյան մասնաճյուղի ղեկավարության հետ: <<Հեյֆեր Ինտերնեյշնլ>>-ը 1999թ-ից Հայաստանում գործող գյուղական համայնքների զարգացման ծրագիր է, որի առաքելութունն է աջակցել փոքր գյուղացիական տնտեսություններին, ֆերմաներին` գյուղական համայնքներում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման գործընթացներում, տնտեսապես արդյունավետ կառավարման հասնելու ուղղությամբ: Մասնավորապես, ծրագրի տնօրեն Անահիտ Ղազանչյանի հետ քննարկվեցին մարզում ս.թ. հոկտեմբերի 1-ից 5-ը անցկացվելիք, արդեն ավանդական դարձած <<Արենի գինու փառատոնի>> միջոցառումները, դրանց շրջանակներում գյուղական համայնքներում և համայնքային տնտեսություններում իրականացվելիք աշխատանքները, դրանց հնարավոր աջակցության հարցերը: Խոսվեց փառատոնի միասնական բրենդի ստեղծման աշխատանքներում <<Հեյֆեր Ինտերնեյշնլ>> ծրագրի հնարավոր աջակցության մասին: Մարզպետը նշեց այդ աշխատանքներում մասնագիտական և համալիր մոտեցման կարևորությունը, որը հնարավորություն կտա ապագայում խորհրդանիշի լայն և ընդգրկուն կիրառություն ապահովել, դարձնելով փառատոնը ճանաչելի և ընկալելի ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային հանրության և շահագրգիռ կազմակերպությունների համար, ապահովելով մասնակցություն նաև այլ երկրների գինեգործների և գինու արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների համար:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև ՀՀ Վայոց ձորի մարզում ռեգիոնալ տուրիզմի զարգացման ուղղություններին և հեռանկարներին: Մարզի զբոսաշրջության զարգացման համատեքստում կարևորվեց ժամանակակից և հարմարավետ ենթակառուցվածքների, գյուղական համայնքներում մասնավոր հյուրատների, ինչպես նաև սպասարկման համապատասխան որակ ունենալու անհրաժեշտությունը: Քննարկմանը ներկա էր մարզպետի խորհդական Սերոբ Անտինյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00