Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում Եղեգնաձորում 02.06.2014
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Եղեգնաձորի մարզադաշտում մեկնարկեց մանկական մարզական խաղերի առաջնությունը, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը։ Նույն օրը Եղեգնաձորի քաղաքապետարանը կազմակերպել էր նաև մանկական շքերթ և բացօթյա համերգ, որն ավարտվել է հրավառությամբ։

Սիրելի երեխաներ: Հարգելի ծնողներ, տատիկներ և պապիկներ: Ջերմորեն շնորհավորում եմ մոլորակի ամենալուսավոր տոներից մեկի` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Հունիսի 1-ին կրկին մենք արժևորում ենք երեխաների հանդեպ մեր անսահման սերը, ջերմությունն ու հոգածությունը, քանզի երեխաների նկատմամբ մեր ցուցաբերած վերաբերմունքով է պայմանավորված մեր հասարակության վաղվա օրը կերտողների արժեհամակարգի ձևավորումը, նրանց հետագա գործունեության առանձնահատկություններն ու նվիրվածությունը ընտանիքին և հայրենիքին: Ուստի մաղթում եմ բոլոր ընտանիքներին սեր ու բարեկեցություն, որը հիմքն է երեխաներին ընտանեկան ջերմությամբ պարուրելու, առողջ սերունդ դաստիարակելու և ընտանիքի ու հասարակության արժանի հերթափոխ ապահովելու պատասխանատու գործի համար: Իհարկե, կրթված ու զարգացած սերունդ դաստիարակելը ինչպես յուրաքանչյուր ծնողի ու ընտանիքի, այնպես էլ պետության ու մեր հասարակության խնդիրն է: Մարզային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում եղել և մնում են երեխաների առողջության պահպանման, սոցիալական ապահովվածության, կրթության ու դաստիարակության, որպես բազմակողմանի զարգացած մարդ կայանալու խնդիրները: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ` սիրելի երեխաներ և մաղթում եմ ` կապույտ երկինք, արևոտ ու գունանեղ մանկություն, անհոգ ու երջանիկ օրեր: Դուք եք մեր օջախների լույսը, մեր վաղվա օրը ու մեր երկրի հուսալի ապագան: Թող իրականանան Ձեր բոլոր ցանկություններն ու նվիրական երազանքները:

Պարենային անվտանգության հարցերի քննարկում Վայոց ձորի մարզպետարանում 31.05.2014
Ս/թ մայիսի 30-ին Վայոց ձորի մարզպետարանում պարենային անվտանգության հարցերով մարզային աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում կազմակերպվեց պարենային անվտանգության հարցերի քննարկում: Հանդիպման բացման խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և Պարենային անվտանգության ծրագրի ղեկավար Վադիմ ՈՒզունյանը: Պարենային անվտանգության բարելավման ծրագիրը ներկայացրեց ծրագրի համակարգող Ալեքսեյ Պետրոսյանը, իսկ Հայաստանում պարենային անվտանգության վիճակը ներկայացրեց փորձագետ Անաստաս Աղազարյանը: Տեղի ունեցավ բաց քննարկում և կարծիքների փոխանակում: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Գնդեվանքում կազմակերպված Համբարձման տոնին 30.05.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Վայոց ձորի մարզի Գնդեվանք եկեղեցում կազմակերպված Համբարձման տոնին: Համբարձման տոնի արարողակարգը կատարել է Եղեգնաձորի սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Համբարձման տոնին ներկա են եղել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներ Վայոց ձորի մարզից, ինչպես նաև մարզ ժամանած զբոսաշրջիկներ:

Աշխատանքային այցելություն Արտավան համայնք 30.05.2014
2014 թվականի մայիսի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ այցելեց Արտավան համայնք: Մարզպետին ընդունեց համայնքի ղեկավար Արթուր Գալստյանը և ուղեկցեց համայնքապետարան, որտեղ տեղի ունեցավ մարզպետի հանդիպումը համայնքապետարանի աշխատակազմի, ավագանու և դպրոցի ուսուցչական կոլեկտիվի ներկայացուցիչների հետ: Աշխատանքային այցի շրջանակում մարզպետը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելեց դպրոց և շրջայց կատարեց համայնքում, հետաքրքրվեց դպրոցի և համայնքի խնդիրներով:
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալը մասնակցել է <<Ալեքսանդր Թամանյան>> խորագրով ցուցահանդեսի բացմանը 29.05.2014
Ս/թ մայիսի 27-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացվել է > խորագրով ցուցահանդեսը, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Շրջիկ ցուցահանդեսի հեղինակն է Ալեքսանդր Թամանյանի ծոռը, Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանը: Ցուցադրության նյութերը բացահայտում են մեծ ճարտարապետի ոչ միայն ճարտարագիտական կարողություններն ու աշխատանքները, այլև Թամանյանի պետական և հասարակական գործունեությունը: Ցուցադրությունը կտևի մինչև ս/թ հունիսի 14-ը: