Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Նորավանքում մասնակցել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին

19.08.2014

 2014 թվականի օգոստոսի 17-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը կամ ինչպես ժողովրդի մոտ տարածված է ասել՝ Խաղողօրնեքը: Այն Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Տոնը Նորավանքի վանական համալիրում հանդիսությամբ նշվեց նաև Հայստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի կողմից, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի և մարզի այլ պաշտոնյաներ, բազմաթիվ զբոսաշրջիկներ, հյուրեր:
Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնակատարությունն սկսվեց համալիրի Սբ. Կարապետ եկեղեցում տեղի ունեցած Սբ. Պատարագով: Պատարագիչն էր Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը:
Սուրբ. Պատարագից հետո, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանի, Սբ. Աստվածածնին նվիրված շարականների երգեցողությամբ, դպրաց դասի և մասնակիցների ուղեկցությամբ թափորը շարժվեց վանական համալիրի գլխավոր եկեղեցի` Սբ. Ասվածածին եկեղեցի, որտեղ էլ կատարվեց Խաղողօրհնեքի արարողությունը, որի ժամանակ մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզպետը մաղթանքներից բացի նշեց, որ Խաղողի օրհնությամբ պաշտոնապես մեկնարկում է 2014 թվականի Արենի գինու փառատոնը, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ից 5-ը:
Խաղողօրհնեքի արարողությունից հետո սկսվեց մշակութային հանդիսությունը, որը կազմակերպել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:46:08