Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այցելել է Ջերմուկ համայնք

20.08.2014

 2014 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն աշխատանքային այցելություն է կատարել Ջերմուկ համայանք: Այցի շրջանակներում Է.Ղազարյանը մարզպետի տեղակալ Մելսիկ Հարությունյանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկի և Կեչուտի հիմնական դպրոցներ, ծանոթացել 2014-2015 թվականների ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին ընթացքին, ինչպես նաև 2014 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկող դպրոցականների կայուն սննդի կազմակերպման պայմաններին: 2014 թվականի ընթացքում ԳԵՈԹԻՄ ընկերության կողմից սոցիալական ծրագրերի շրջանակներում Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում իրականացվել են սանհագույցների և ճաշարանի հիմնանորգման աշխատանքներ:
Նույն օրը Է.Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանի ուղեկցությամբ այցելեց Ջերմուկում նոր կառուցված կեղտաջրերի մաքրման կայան, որտեղ ավարտվել են շինարարական աշխատանքներ և ներկայումս տեղադրվում են համապատասխան սարքավորումները: Կայանը կհանձնվի շահագործման 2014 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 09:49:17