Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գրքի ցուցահանդես-վաճառք` Եղեգնաձորում

Գրքի ցուցահանդես-վաճառք` Եղեգնաձորում 16.05.2013

Մայիսի 14-ին ՀՀ մշակույթի նախարարության <<Գրքի և հրատարակչական գործի կենտրոն>> ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի երկրորդ հարկի միջանցքում կազմակերպվել էր գրքի ցուցահանդես վաճառք: ՊՈԱԿ-ի տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը Եղեգնաձոր քաղաքի դպրոցների աշակերտների և ուսուցիչների հանդիպման ընթացքում ներկայացրեց ցուցադրվող գրքերը, խոսեց հեղինակների մասին: Նա իր խոսքում կարևորեց գիրքը որպես անձի զարգացման և ձևավորման անհաժեեշտ լավագույն միջոց: Գրքասեր դպրոցականները մատչելի...

  ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Հայաստանի ՓՄՁ  ԶԱԿ կողմից կազմակերպված <<Մեկ գյուղ, մեկ արտադրանք>> մեկնարկային միջոցառմանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ կողմից կազմակերպված <<Մեկ գյուղ, մեկ արտադրանք>> մեկնարկային միջոցառմանը 15.05.2013

2013 թվականի մայիսի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կողմից կազմակերպված > մեկնարկային միջոցառմանը: Միջոցառման մասնակիցներին ողջունել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը: OVOP ճապոնական փորձը ներայացրել է Ակիհիրո Ցուկամոտոն (Գլխավոր խորհրդատու, ՃՄՀԳ): Իսկ հայկական OVOP նախնական հայեցակարգը և ծրագրի աշխատանքային պլանը ներայացրել է ծրագրի օգնական Գառնիկ Մանուկյանը: Վերջում եզրափակիչ խոսքով հանդես է եկել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը:

2013 ԹՎԱԿԱՆԻ ՉՈՐՍ ԱՄԻՍՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՆ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ 15.05.2013

ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների 2013 թվականի տեղական բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրումը չորս ամիսների կազմում է 357002.7 հազ. Դրամ կամ 104.1 տոկոս, որից սեփական եկամուտներ՝ 90143.0 հազ. Դրամ կամ 99.1 տոկոս: Հավաքագրման ավելի բարձր տոկոսներ են ապահովել հետեւյալ համայնքները.

Տեղի ունեցավ մանկապատանեկան ասմունքի հանրապետական փառատոնի մարզային փուլը

Տեղի ունեցավ մանկապատանեկան ասմունքի հանրապետական փառատոնի մարզային փուլը 15.05.2013

2013 թվականի մայիսի 14-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում անցկացվեց մանկապատանեկան ասմունքի 6-րդ փառատոնի Վայոց ձորի մարզային փուլը: Փառատոնը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծներ Համո Սահյանին և Պարույր Սևակին: Ամենամյա ասմունքի փառատոնը անցկացվում է ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանո ներքո: Մարզային փուլի մասնակիցներին ողջունեց Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Փառատոնի կազմկոնիտեին, մարզային փուլի ժյուրիի կազմին ներկայացրեց փառատոնի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը: Բանաստեղծներ Համո Սահյանի և Պարույր Սևակի մասին կենսագրական կարևոր տվյալներ ներկայացրեց բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը: Հանրապետական ասմունքի մանկապատանեկան փառատոնի ներդպրոցական փուլին մարզից մասնակցել է շուրջ 1500 դպրոցական, որից տարածքային փուլ են դուրս եկել 148-ը, որոնցից 48-ը մասնակցել են մարզայի փուլին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ 15.05.2013

Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Այն մի յուրահատուկ տոն է, որ բոլորիս ուշադրությունը հրավիրում է մեր ընտանիքներին, ևս մեկ անգամ առիթ է հանդիսանում` ընտանիքի անդամների նկատմամբ հոգածություն և ուշադրություն դրսևորելու: Ընտանիքը լինելով հասարակության ձևավորման բջիջը` հանդսանում է դարերի ավանդույթները, մարդկային ու ազգային կարևորագույն արժեքներն ստանալու և սերունդների փոխանցելու հասարակական օղակը: Եվ ամուր ու կայացած ընտանիքներով է երկիր հզոր: Հասարակության յուրաքանչյուր անդամ իրեն կարող է լիարժեք երջանիկ զգալ միայն այն դեպքում, երբ երջանկության զգացողություն է ապրում իր ընտանիքում: Ուստի բոլորիդ մաղթում եմ ամուր ու կայուն ընտանիք: Ձեր ընտանիքներին` երջանկություն, խաղաղություն, սեր և բարեկեցություն:

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի թիվ 3 նիստը 14.05.2013

2013 թվականի մայիսի 17-ին, ժամը` 11.00-ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի թիվ 3 նիստը, հետևյալ օրակարգով`

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00