Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշխատանքային այցելություն Խաչիկ համայնք 05.06.2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանն այցելել են սահմանամերձ Խաչիկ համայնք՝ տեղում քննարկելու ուսուցչական կոլեկտիվին անհանգստացնող դպրոցի ֆինանսավորման հետ կապված խնդիրները: Դպրոցի ուսուցիչների և ուսումնաօժանդակ անձնակազմի հետ հանդիպման ժամանակ մարզպետն անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացրեց խնդրո առարկայի վերաբերյալ, ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին, հանդիպում ունեցավ մի շարք աշակերտների ծնողների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը: Այցի ընթացքում մարզպետն ու փոխմարզպետը ծանոթացան նաև համայնքի ոռոգման համակարգին առնչվող խնդիրներին, ինչպես նաև պետական աջակցությամբ իրականացվող մասնավոր բնակարանաշինության ծրագրի ընթացքին:

2014 թվականին Երևան քաղաքում կազմակերպվելիք գյուղատնտեսական մթերքների տոնավաճառին մասնակցելու հրավեր 04.06.2014
2014 թվականի հունիսի 8-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատված) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառին և Երևան քաղաքի սպառողներին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի արտադրողների և սպառողների համար առավել շահավետ գյուղատնտեսական մթերքների գների ձևավորմանը: Տոնավաճառը բացառիկ կարևորություն ունի Երևան քաղաքում գյուղմթերքի մատակարարման համակարգի բարելավման գործում, և նախատեսվում է նման տոնավաճառներ կազմակերպել նաև քաղաքի մյուս շրջաններում: Մանրամասը տեղեկությունների համար դիմել Վայոց ձորի ԳԱՄԿ: Հեռախոս՝ (0281) 2.46.33

Ս/թ հունիսի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալեց Եղեգնաձորի ավագ դպրոցի ռուսաց լեզվի վաստակաշատ ուսուցչուհի Գալինա Բալոյանին, որը ՀՀ Նախագահի կողմից արժանացել է > մեդալին: Մարզպետ Էդգար Ղազարյանը շնորհավորեց Գալինա Բալոյանին, շնորհակալություն հայտնեց մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում նրա ներդրած մեծ ջանքերի համար, մաղթեց աշխատանքային նորանոր հաջողություններ և առողջություն: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Իտալիայի Ազգային տոնի առիթով կազմակերպված ընդունելությանը 03.06.2014
Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին գերազանցություն Ջովաննի Ռիչուլլինի հրավերով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է ս/թ հունիսի 2-ին Իտալիայի Ազգային տոնի առիթով կազմակերպած ընդունելությանը :

Ս/թ հունիսի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է > ծրագրի պաշտոնական մեկնարկին, որը տեղի է ունեցել Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում: Միջոցառման ողջույնի խոսքով հանդես են եկել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության դեսպան Տրայան Հրիստեան, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Ծրագիրն իրականացնում է Բրիտանական խորհուրդը, գործընկերներ՝ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ, Գրանթ Թորնթոն և Թոմսոն հիմնադրամ: Ծրագիրը ֆինասավորում է Եվրոպական Միությունը: Ծրագրի նպատակն է ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության և ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով խթանել Հայաստանի Եվրոպական Միության հետ մերձեցման գործընթացը և նպաստել ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը: 18 ամիս տևողությամբ և 949 670 եվրո բյուջեով ծրագիրը կիրականացվի Երևանում և ՀՀ 5 մարզերում՝ Գեղարքունիկում, Լոռիում, Սյունիքում, Վայոց ձորում, Տավուշում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը Արենի համայնքում մասնակցել է նորակառույց մարզադահլիճի բացման միջոցառմանը 02.06.2014
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը տոնական մթնոլորտ էր տիրում ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում։ ՀՀ պետական բյուջեով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին հատկացված միջոցների հաշվին շահագործման հանձնվեց Արենիի մարզադահլիճը։ Մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Արենի համայնքի ղեկավար Սերգեյ Սուքիասյանը, մարզպետի տեղակալներ, մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, հյուրեր։ Միջոցառման հանդիսավոր մասն ուղեկցվում էր Արենիի համայնքային մանկական խմբերի ելույթներով։ Կարմիր ժապավենը կտրելուց հետո, բոլոր մասնակիցները հրավիրվեցին դահլիճ, որտեղ ՀՀ սպորտի և երիտասարդյության հարցերի նախարարության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից կազմակերպվել էր դպրոցականների սպորտլանդիա Արենի, Աղավնաձոր, Ռինդ, Խաչիկ, Ելփին և Չիվա գյուղերի դպրոցականների միջև։ Մարզադահլիճի շինարարության վրա ՀՀ պետական բյուջեից ծախսվել է շուրջ 120 մլն. դրամ։ Մարզադահլիճը կահավորելու և մարզական գույքով համալրելու նպատակով ներդրումներ են կատարվել նաև համայնքային բյուջեից, ինչպես նաև բազմաթիվ բարերաների կողմից։ Հունիսի 1-ի առիթով սա ՀՀ կառվարության կողմից հրաշալի նվեր էր ոչ միայն Արենիի, այլև տարածաշրջանի համյանքների երեխաների համար։