Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՖԻԼԻՊ ԲԱԼՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

02.10.2014

 2014 թվականի հոկտեմբերի 1-ին Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը և Ֆիլիպ Բալոյանի ընկերները կազմակեել էին համերգ և հիշատակի միջոցառում՝ նվիրված ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, անվանի արվեստագետ և մանկավարժ Ֆիլիպ Բալոյանի հիշատակին և նրա ծննդյան 62-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, կրթության արվեստի, մշակույթի գործիչներ, հարյուրավոր քաղաքացիներ: Միջոցառումը մեկնարկեց Ֆիլիպ Բալոյնաի հիշատակին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո Ֆիլիպ Բալոյանի սաների կատարմամբ հնչեցին նրա սիրված երգերը: Հանդիսատեսին առանձնահատուկ հուզականություն էին հաղորդում Ֆիլիպ Բալոյանի տեսաձայնագրությունների ներկայացումը: Միջոցառմանը ընթացքում ելույթով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Ֆ.Բալոյանի ընկերներ Արփիար Ղազարյանն ու Աղասի Հովհաննիսյանը՝ վերջինս Եղեգնաձորի երաժտական դօրոցին նվիրեց Ֆ.Բալոյանի դիմանկարը՝ դպրոցի համերգասրահում փակցնելու համար:
Ֆիլիպ Բալոյանի հիշատակին նվիրված համերգով տրվեց նաև Արենի գինու փառատոնի շրջանակներում նախատեսված մշակութային միջոցառումների մեկնարկը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00