Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄՇԱԿՎՈՒՄ Է ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԾՔԱՅԻՆ ԲՐԵՆԴԸ

02.10.2014

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Heifer International Armenia կազմակերպության ֆինանսական աջակցությամբ BRAIND ընկերության կողմից մշակվում է Արենի համայնքի տարածքային բրենդը: Տարացքի բրենդավորումը նոր և ժամանակակից մոտեցում է տարածքային զարգացման բնագավառում: Այն հնարավորություն է տալիս առավել հեշտ և արդյունավետ կերպով ներկայացնել տարածաշրջանը և օգտակար գործիք է տարածքային զարգացման և պլնավորման համար: Արենի տարածքի բրենդավորման հայեցակարգի նախնական տարբերակի քննարկումը տեղ էր ունեցել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում դեռևս 2014 թվականի սեպտեմբերի 17-ին տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման ընթացքում հնչեցին բազմաթիբ առաջարկություններ և մոտեցումներ: Բրենդի մշակման գործը ստանձնած կազմակերպության փորձագետներն այցելել են նաև Եղեգնաձորի երկրագիտական թանգարան և Արենի համայնք, ծանոթացել առկա ցուցանմուշներինին և նյութերին: 2014 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում BRAIND ընկերության կողմից ներկայացվեցին Արենի տարածքի բրենդի մի քանի տարբերակներ և դրանց հիմնավորումներ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, Արենի համայնքի ղեկավար Սերյոժա Սուքիասյանը, Արենի համայնքի ավագանու անդամներ, մարզպետարանի պատասխանատուներ, մարզի տարածքում ստեղծագործող արվեստագետներ: Ծավալված քննարկման արդյունքում մասնակիցները նախապատվություն տվեցին առաջարկված տարբերակներից լավագույնին, որն առաջիկայում կներկայացվի հանրությանը և Արենի համայնքի ավագանու հաստատմանը

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00