Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ 24.09.2014

2014 թվականի սեպտեմբերի 23-ին Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի կողմից բեմադրված Պերճ Զեյթունցյանի > պիեսի բեմականացմամբ ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց Հայաստանի թատերական գործիչների միության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի համատեղ ջանքերով կազմակերպած թատերական փառատոնը՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին: Փառատոնը մեկնարկեց Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Հայր Զարեհ Կաբաղյանի աղոթքով և օրհնանքի խոսքով, որից հետո բացման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթներ ունեցան Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար, թատերագետ Լևոն Մութաֆյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Փառատոնի պաշտոնական բացումից հետո ներկայացվեց բեմադրությունը, որը հանդիսատեսի կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ և ծափահարություններով: Փառատոնի շրջանակներում նախատեսվում է Հայաստանյան յոթ թատերախմբերի ներկայացումների բեմադրությունները ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն, Արենի, Խաչիկ, Գետափ, Վայք և Եղեգնաձոր քաղաքներում: Աննախադեպ այս թատերական փառատոնի եզրափակիչ ներկայացումները տեղի կունենան սեպտեմբերի 29-ին Վայքի մշակույթի տան դահլիճում. Համազգային թատրոնի կողմից կներկայացվի Մ.Խերանյանի >, իսկ Եղեգնաաձորի մշակույթի տան դահլիճում Վանաձորի Հ.Աբելյանի անվան թատրոնի կողմից՝ Ս.Խալաթյանի > ստեղծագործությունները:

ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆ 2014

ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆ 2014 24.09.2014

2014 թվականի հոկտեմբերի 1-ից 5-ը բոլորին սիրով հրավիրում ենք Վայոց ձոր՝ աննախադեպ տոնախմբություններին մասնակցելու նպատակով: Առաջարկում ենք պլանավորել ընտանեկան հանգստի 5 անմոռանալի օր: Դուք կարող եք այցելել Վայոց ձոր, իջևանել տեղի հյուրանոցներում և հյուրատներում (հյուրանոցներն արդեն կարող են զբաղված լինել, իսկ հյուրատների ցանկը տեղեկայված է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կայքում http://vdzor.gov.am/Turizm/): Առավոտյան ժամերին կարելի է այցելել խաղողի այգիներ և մասնակցել բերքահավաքի (նախընտրելի վայրեր. Արենի, Ռինդ և Աղավնաձոր համայնքների այգիներ), կեսօրից մասնակցել համայնքային տոնակատարություններին (հոկտեմբերի 1՝ Մալիշկա, հոկտեմբերի 2՝ Ելփին, հոկտեմբերի 3՝ Ռինդ, հոկտեմբերի 4՝ Արենի, հոկտեմբերի 5՝ Եղեգնաձոր), իսկ երեկոյան ժամերին վայելել մշակութային միջոցառումներ և համերգներ Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում կամ մշակույթի տան դահլիճում: Այդ օրերին Դուք կարող եք շրջագայել վայոց ձորի գեղատեսլի վայրերում. Նորավանք, Եղեգիսի կիրճ, Ջերմուկ և այլն: Վայելեք Հայաստանի գեղատեսլի վայրերից մեկի աշնանային ողջ հմայքը 5 անմոռանալի օրերի ընթացքում: ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆ 2014: ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՎԱՅՈՑ ՁՈՐ:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ 23.09.2014

2014 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզ էին այցելել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան նորին գերազանցություն Տրայան Հրիստեան, Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Էդիկաս Պետրիկասը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության աշխատակազմի և տեղեկատվական կենտրոնի աշխատակիցներ: Այցելության նպատական էր ծանոթանալ Եվրոպական Միության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև նեկայացնել նոր ծրագրերն ու դրանց ուղղությունները: Նույն օրը մարզպետարանում հյուրերին ընդունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում դեսպանների և մարզի մի շարք համայնքների ղեկավարների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանն ու Արամ Գրիգորյանը: Հանդիպման ընթացքում դեսպան Տրոյան Հրստեայի կողմից ներկայցվեց Հայաստանում Եվրոպական Միության քաղաքականության հիմնական ուղղությունները և ներկայացվեցին համագարծակցության հիմնական ծրագրերը: Դեսպան Էդիկաս Պետրիկասը ներկայացրեց հայ-լիտվական երկկողմ համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքներն ու ապագա ծրագրերը: Դեսպանները պատասխանեցին նաև մասնակիցներին հուզող հարցերին: Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին համագործակցության և այցի համար, շեշտեց, որ Հայաստանը, լինելով ժամանակակից, ժողովրդավարական, քրիստոնեկան եվրոպական պետություն, միշտ պատրաստակամ և ակտիվ է եղել եվրոպական համագործակցության ցանկացած նախաձեռնության հարցում և այսուհետ ևս հետաքրքիր են բոլոր այն ծրագրերը, որոնք առաջարկվում են եվրոպացի գործընկերների կողմից: Նույն օրը ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատասենյակում տեղի ունեցավ առանձին հանդիպում, որին հրավիրված էին նաև մարզի քաղաքային համայնքների ղեկավարները: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին համագործակցության առանձին ծրագրեր, որոնք առավել հետաքրքրական կարող են լինել քաղաքային համայնքներում իրականացնելու տեսանկյունից: Դեսպան Տրոյան Հրիստեան առաջարկեց քաղաքապետերին անդամակցել քաղաքապետերի եվրոպական ցանցին և հայտ ներկայցնել նոր ծրագրերին գործընկեր դառնալու համար:

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ 4-ՐԴ ՆԻՍՏԸ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ 4-ՐԴ ՆԻՍՏԸ 23.09.2014

2014 թվականի սեպտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական 4-րդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց և չորս հայտարարություն: Օրակարգի երկու հարցերը վերաբերում էին համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ութ ամիսների արդյունքներին և 2014 թվականի երրորդ եռամսյակում մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքներին: Օրակարգի երրորդ հարցի՝ բերքահավաքի և կերերի կուտակման աշխատանքների ընթացքի և գյուղատնտեսական արտադրանքի ծավալների ավելացման մասին հարցի քննարկմանն իր մասնակցությունը բերեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարն իր ելույթում մտահոգություններ ներկայացրեց Վայոց ձորի մարզի գյուղատնտեսական ցուցանիշների վերաբերյալ՝ հորդորելով համայնքների ղեկավարներին գործուն քայլեր գործադրել ցանքատարածությունների ավելացման և գյուղատնտեսական մթերքների ծավալների ավելացման ուղղությամբ: Է.Ղազարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց նախարարին մարզի գյուղատնտեսության զարգացման խնդիրների վրա մշտական ուշադրության և պարբերական այցերի համար՝ կիսելով յնչեցված մտահոգությունները: Է.Ղազարյանը հավելեց, որ կառավարության կողմից իրականացվում է գյուղատնտեսության աջակցության բազմաթիվ և մեծ ծավալի ծրագրեր, որոնց արդյունքը պետք է լինի օգտագործվող հողատարածությունների և գյուղատնտեսական արտադրանքի ծավալների մեծացումը, ինչի հարցում մեծ է համայնքների ղեկավարների դերը:

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 23.09.2014

2014 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզ հերթական աշխատանքային այցը կատարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցելուց հետո, նախարարը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց Արենի համայնք, եղավ խաղողի այգիներում, հանդիպեց հողօգտագործողների հետ, ծանոթացավ խաղողի արտադրության և իրացման առկա իրավիճակին: Նախարարն այցելեց նաև հիմնովին վերազինված և տեխնիկապես հագեցած “Հին Արենի” գինու գործարան, ծանոթացավ իրականացված ներդրումային ծրագրին և գործարանի նոր արտադրական կարողություններին: Այցի ավարտին նախարարն այցելեց նաև Արենիի գինու գործարան, եղավ գործարանի հնեցման արտադրամասում և համտեսի սրահում:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ <<ՕՔՍՖԱՄ>> ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ <<ՕՔՍՖԱՄ>> ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 23.09.2014

2014 թվականի սեպտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և > միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի, ՀՀ ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին >-ի > ծրագրի իրականացման կազմակերպական հարցեր: Նույն օրը Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողություն: Հուշագիր ստորագրվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, մարզի Արփի, Արենի, Արտաբույնք, Ագարակաձոր, Ելփին, Խաչիկ, Հորբատեղ, Մարտիրոս, Չիվա, Գետափ համայնքների, >-ի, > հասարակական կազմակերպության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության միջև:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39