Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արփի համայնքի ղեկավարը հանդես եկավ 2014թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ

18.03.2015

 Մարտի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ Արփիի համայնքապետարանում տեղի ունեցավ համայնքի ղեկավար Գրիգոր Գրիգորյանի 2014 թվականի գործունեության վերաբերյալ հանրային հաշվետվությունը:
Ներկայացվեց գյուղապետարանի 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները: Ներկայացվեց նաև 2015 թվականին իրականացվելիք ծրագրերի և անելիքների մասին:
Նիստին մասնակցում էին համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի բնակիչներ:
Քննարկման ժամանակ բարձրացվեց գյուղի մանկապարտեզում առկա շինարարական, սանիտարա-հիգիենիկ թերությունների վերացման, գյուղի 10 բնակարանների վրայով անցնող բարձրավոլտ լարման հոսանքի էլեկրասյուների վթարային վիճակի վերաբերյալ հարցերը: Առաջարկություն եղավ գյուղում կազմակերպել բույսերի մշակության և հիվանդությունների կանխարգելման ու բուժման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն:
Ավագանին համայնքապետի տարեկան գործունեությունը գնահատեց բավարար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00