Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ քաղաքացիների դեկտեմբեր ամսվա ընդունելությունը 15.12.2014
2014 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 153 քաղաքացի, ընդունելության էին եկել 132-ը: Ընդունելության եկած 124 քաղաքացիներ, դիմել էին ֆինանսական օժանդակության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Ֆինանսական օժանդակություն տրվեց նաև ԵԿՄ Վայոց ձորի մարզային կառույցի կողմից ներկայացված զոհված ազատամարտիկների 76 ընտանիքներին (Եղեգնաձորի տարածաշրջան՝ 36, Վայքի տարածաշրջան՝ 19, Ջերմուկի տարածաշրջան ՝ 21): Այլ հարցերով դիմել էին 8 քաղաքացիներ՝ 2 քաղաքացի դիմել էր բնակարանի ձեռք բերման, 3-ը՝ շենք-շինությունների վերանորոգման օժանդակության խնդրանքով, 3-ը՝ հողային վեճերի հարցերով: Մարզպետի կողմից հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ այլ հարցերով դիմումատուների խնդրանքի բավարարման նպատակով ուսումնասիրել հարցերը և օրենքով նախատեսված ժամկետներում պատասխանել բոլոր դիմումներին:
Խորհրդակցություն առողջապահական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ 11.12.2014
2014 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն, նվիրված մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանը և մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների ղեկավարները: Հանդիպումն ինչ որ չափով կրում էր ճանաչողական բնույթ: Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը ներկայացրեց յուրաքանչյուր կազմակերպության գործառույթները և նրանցում առկա խնդիրները: Կազմակերպությունների ղեկավարները հավաստեցին, որ տարին եզրափակում են ֆինանսական և առողջապահական խնդիրների լուծման դրական ցուցանիշներով: Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետ Հարություն Սարգսյանն իր խոսքում առողջապահական կազմակերպությունների ղեկավարներին հորդորեց գործունեության հիմքում ունենալ բժշկական սպասարկման որակի շարունական բարձրացման և հիվանդի նկատմամբ հոգատար վերաբերմումքի դրսևորման խնդիրները:
Հանդիպում <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ ղեկավարների հետ 11.12.2014
2014 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի և ընկերության պատասխանատուների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Ռուբիկ Մինասյանը, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքային և Արտաբույնք, Գետափ, Շատին գյուղական համայնքների ղեկավարները: Քննարկվեց նշված համայնքների խմելու ջրի մատակարարման որակի և քանակի վերաբերյալ, ինչպես նաև գյուղական համայնքներում ջրաչափերի տեղադրման հետ կապված խնդիրները: ՓԲԸ տնօրինությանն առաջարկվեց հետևյալ հիմնախնդիրները.
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 05.12.2014
Սահմանված կարգի համաձայն` 2014 թվականի դեկտեմբերի 12-ին, ժամը` 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Մարզի ճանապարհները երթևեկելի են 03.12.2014
Դեկտեմբերի 3-ի գիշերը և ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ Վայոց ձորի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղում : Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով Եղեգնաձորի և Վայքի ճանապարհաշինական ձեռնարկությունների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Մարզի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները երթևեկելի են: Իսկ մարզի բարձրադիր համայնքներ տանող մարզային ճանապարհների որոշ հատվածներ դժվարանցանելի են, որտեղ կատարվում են մաքրման աշխատանքներ:

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 8-րդ նիստը 03.12.2014
2014 թվականի դեկտեմբերի 3-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 8-րդ նիստը, կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև այն ՊՈԱԿ-ների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ:


