Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 8-րդ նիստը

03.12.2014

2014 թվականի դեկտեմբերի 3-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 8-րդ նիստը, կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև այն ՊՈԱԿ-ների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ:
Օրակարգում ներառված էր 2014թ.-ի ներքին աուդիտի ծրագրով հաստատված, <<Ելփինի միջնակարգ դպրոց>>, <<Վայքի քաղաքային վարժարան>> ՊՈԱԿ-ներում ֆինանսական, մարզպետարանի աշխատակազմի կրթության,մշակույթի և սպորտի վարչությունում , առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում իրականացված համապատասխանության աուդիտի հաշվետվությունների ներկայացումը:
Հաշվետվությունները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս հարությունյանը, Արամ Գրիգորյանը:
Նիստը ո ր ո շ ե ց`
Առաջարկել.
1.Ներքին աուդիտի բաժնին՝ ըստ կազմակերպությունների՝ հաշվետվետվություներով արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել վերահսկողական գործընթաց և խորհրդատվություն:
2. Հանձնարարել՝
ՊՈԱԿ-ների տնօրեններին՝ միջոցներ ձեռնարկել աուդիտի հաշվետվությամբ արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ և մեկամսյա պարբերականությամբ տեղեկատվություն ներկայացնել արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ իրականացված միջոցառումների մասին, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին՝ աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների կանոնադրություններում կատարել համապատասխան փոփոխություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34