Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի  նորանշանակ մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետին 07.11.2014

2014 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքների, մարզային ենթակայությամբ գործող կազմակերպությունների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյանին: Նորանշանակ մարզպետին ներկայացնելով՝ Վաչե Տերտերյանը նշեց, որ նա ինչպես ՏԻՄ, նմանապես և պետական մարմիններում երկարամյա աշխատանքի փորձ ունի, քաջատեղյակ է մարզում առկա խնդիրներին և վստահություն հայտնեց, որ նրա փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն նոր պաշտոնում ևս հաջողությունների հասնելու համար: Նորանշանակ մարզպետին նա արդյունավետ աշխատանք մաղթեց՝ հույս հայտնելով, որ համայնքների ղեկավարների, մարզային կառույցների հետ համագործակցաբար կհաջողվի կյանքի կոչել մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ է նշանակվել Հարություն Սարգսյանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ է նշանակվել Հարություն Սարգսյանը 06.11.2014

2014 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ է նշանակվել Հարություն Վաչագանի Սարգսյանը:

Կայացավ ԼՂՀ պաշտպանության բանակի վայոցձորցի ժամկետային զինծառայողների հանդիպումը ծնողների հետ

Կայացավ ԼՂՀ պաշտպանության բանակի վայոցձորցի ժամկետային զինծառայողների հանդիպումը ծնողների հետ 31.10.2014

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման նպատակով 2014 թվականի հոկտեմբերի 30-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալների, Վայոց ձորի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Աբրահամ Մկրտչյանի մասնակցությամբ կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզից ԼՂՀ պաշտպանության բանակում ծառայող 46 զինվորների հանդիպումն իրենց ծնողների հետ: Ողջույնի խոսք ասացին ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, ծնող Անուշ Արամյանը և այլք: Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Աբրահամ Մկրտչյանը: Նախարարը մեդալ, պատվոգրեր և նվերներ հանձնեց Արցախյան ազատամարտի վայոցձորցի մի շարք մասնակիցների, իսկ 46 զինծառայողների ծնողներին՝ շնորհակալագրեր:

Ի գիտություն

Ի գիտություն 31.10.2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ՝ մինչև սահմանված կարգով ՀՀ Վայոց ձորի մարզպետի նշանակումը՝ մարզպետի պարտականությունները դրվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի վրա։

Շարունակվում են խաղողի բերքահավաքի ու մթերման աշխատանքները

Շարունակվում են խաղողի բերքահավաքի ու մթերման աշխատանքները 28.10.2014

ՀՀ Վայոց ձորի մարզում շարունակվում են խաղողի բերքահավաքի ու մթերման աշխատանքները: Հոկտեմբերի 28-ի դրությամբ գինեգործությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից արդեն մթերվել է մոտ 3000 տ բարձրորակ խաղող: Խաղողի մթերման աշխատանքներն ընթանում են կազմակերպված և ժամանակին, առանց խնդիրների:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-21 17:42:51