Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընդունելություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Ընդունելություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 17.03.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ՄԱԱԶԿ-ի և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Տեխնիկական աջակցություն Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագրի ղեկավար Սևերին Օմանին: Մարզպետը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց այցելության համար: Հյուրերը ներկայացրին ծրագիրը, ըստ որի՝ նպատակ է հետապնդվում արտադրողների խմբերի ձևավորման և արժեշղթաների զարգացման, այսինքն՝ արտադրողների խմբերի համար ուսուցում, արտադրանքի ստացում և փաթեթավորում , ինչպես նաև արտահանում: Մարզպետը ներկայացրեց մարզի գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր խնդիրներն ու առկա վիճակը արտադրություններում, իսկ մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը ներկայացրեց գյուղացիասկան տնտեսությունների ստեղծման գործընթացն ըստ փուլերի: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա գործունեության համար: Մարզպետը հայտնեց ծրագրին աջակցելու իր և համապատասխան կառույցների պատրաստակամության մասին: Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիայի կառավարության կողմից:

Աղավնաձոր համայնքի ղեկավարը  հանդես եկավ 2014թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ

Աղավնաձոր համայնքի ղեկավարը հանդես եկավ 2014թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ 17.03.2015

Մարտի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ Աղավնաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանի 2014 թվականի գործունեության վերաբերյալ հանրային հաշվետվությունը: Ներկայացվեց գյուղապետարանի 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները: Ներկայացվեց նաև 2015թվականին իրականացվելիք ծրագրերի և անելիքների մասին տեղեկատվություն: Նիստին մասնակցում էին համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի ակտիվ բնակիչներ: Քննարկման ժամանակ բարձրացվեց գյուղի մանկապարտեզի և ոռոգման ջրամբարի վերանորոգման հարցերը, ինչպես նաև համայնքապետի ուշադրությունը հրավիրվեց այն փաստի վրա, որ տարիներ առաջ մարդիկ վարելահողեր են գնել կամ վարձակալել ու բազմամյա տնկարկներ հիմնել, որոնք արդեն պտղատու այգիներ են, սակայն հողատեսքի փոփոխություն չի կատարվել: Ավագանին համայնքապետի տարեկան գործունեությունը գնահատեց բավարար:

Գրական-երաժշտական ցերեկույթ նվիրված կականց միամսյակին

Գրական-երաժշտական ցերեկույթ նվիրված կականց միամսյակին 17.03.2015

Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ կանանց միամսյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ` ՙՈվ, հայոց մայրեր՚ խորագրով: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Միջոցառման կազմակերպիչն էր մանկական բաժնի վարիչ Ջեմա Մարգարյանը: Ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը և ուրիշներ: Միջոցառումն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում: Հյուրերը հեռացան դահլիճից շնորհակալական խոսքերով և անչափ տպավորված: Հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի Ռոզա Խաչատրյանն իր գեղեցիկ ու հուզական խոսքով ավելի համեմեց ցերեկույթը: Ներկա կանանց ողջունեց և շնորհավորեց մարզպետարանի աշխատակազմի կրթության մշակույթի, սպորտի վարչության առաջատար մասնագետ Ժիրայր Գասպարյանը:

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից 17.03.2015

Մարտի 17-ին, ժամը 05.15-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին` Սարավան գյուղի մոտակայքում, ,,ԳԱԶել,, մակնիշի բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ,,ԳԱԶել,, մակնիշի 07 OL 771 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան խափանվել է. հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայի վարորդին և 2 ուղևորի տեղափոխել են Վայք քաղաք: Աղբյուրը՝ mta.gov.am, 17.03.2015

Չիվա համայնքի ղեկավար Նաիրի Սարգսյանը վերընտրվել է

Չիվա համայնքի ղեկավար Նաիրի Սարգսյանը վերընտրվել է 17.03.2015

2015 թվականի մարտի 15-ին տեղի ունեցավ Չիվա համայնքի ղեկավարի ընտրությունները: Ըստ Վայոց ձորի ԸԸՀ-ի նախնական տվյալների՝ համայնքի ղեկավար է վերընտրվել անկուսակցական Նաիրի Սարգսյանը: 661 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 369-ը։ Մասնակիցներից գործող գյուղապետի օգտին քվեարկել են 354-ը, դեմ՝ 7-ը: 8 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարները հանդես են գալիս 2014 թվականի գործունեության  հաշվետվությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարները հանդես են գալիս 2014 թվականի գործունեության հաշվետվությամբ 16.03.2015

Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին ,,ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի (Տեղական ինքանակառավարման սկզբունքները) 8-րդ կետի (Համայնքի անդամների առջև հաշվետու լինելը) պահանջի ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարները հանդես են գալիս 2014 թվականի գործունեության հաշվետվությամբ: Ներկայացնում ենք համայնքների ղեկավարների հաշվետվությունների ընթացիկ շաբաթվա ժամանակացույցը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-06 16:59:02