Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը

18.06.2015

 Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Հարություն Սարգսյանը:
Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամներ`4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Վարդան Խաչատրյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, գնդապետ Լևոն Յազիչյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարները, մարզպետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաներ:
Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարները ներկայացրին 2015 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները, նշելով որ այն կազմակերպում են օրենքով սահմանված կարգով:
Մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահը համապատասխան հանձնարարություններ տվեց, այդ թվում նաև՝ մարզում զորակոչված պատանիներին պատշաճ մակարդակով ճանապարհելու միասնական միջոցառում կազմակերպելու վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03