Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

19.06.2015


Հարգելի բուժաշխատողներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, որը նշվում է հունիսի 21-ին:
Եվս մեկ անհրաժեշտ անգամ ու սիրով ուզում եմ նշել, որ բժշկի մասնագիտությունն ամենամարդասիրական մասնագիտությունն է, քանզի Դուք եք առողջ կյանք պարգևում մարդկանց և իրականացնում նրանց առողջության պահպանման կարևոր և շնորհակալ գործը: Բուժաշխատողների օրվան նվիրված տոնն առիթ է Ձեզ շնորհակալություն ասելու, Ձեզ նույնպես ամուր առողջություն մաղթելու:
Վայոց ձորի մարզի հարգելի բուժաշխատողներ, համոզված եմ, որ Դուք կանեք հնարավոր ամեն բան, մեր մարզի ազգաբնակչության բուժսպասարկումը պատշաճորեն իրականացնելու և սպասարկման որակը շարունակական կերպով բարելավելու ուղղությամբ:
Մարզային իշխանություններն էլ իրենց հերթին, օգտվելով ՀՀ կառավարության կողմից նախանշված՝ առողջապահության բնագավառում տեղի ունեցող բարեփոխումների ծրագրի ընձեռած հնարավորություններից, կձեռնարկեն հնարավորը ամեն քայլ՝ Վայոց ձորի մարզային առողջապահական կազմակերպությունները վերազինելու, ինչպես նաև բժիշկ-մասնագետներին հանրապետությունում տեղի ունեցող որակավորման դասընթացներին ներգրավելու համար, կարևորելով՝ բժշկի մասնագիտական գիտելիքների թարմացումը և բժշկագիտության զարգացման արդի մակարդակին համապատասխանությունը:
Հարգելիներս, կրկին շնորհավորում եմ Ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, մաղթում եմ մասնագիտական առաջընթաց և աշխատանքային հաջողություններ:
Շնորհակալություն Ձեզ, ամենաշնորհակալ գործունեության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03