Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

2014 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանի հանդիպումը կորպուսում լավագույն ծառայությամբ աչքի ընկնած 16 զինվորների ծնողների հետ: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանը: Ներկաներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Մարզպետն իր խոսքում բարեմաղթանքներ հղեց հայոց բանակին, զինվորներին մաղթեց խաղաղ ծառայություն, ծնողներին՝ համբերություն: Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ զինվորի և նրա ընտանքի հանդեպ ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար: ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին և շնորհակալագրեր հանձնեց կարգապահ ծառայությամբ աչքի ընկած զինվորների ծնողներին

Այսօր Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանի հանդիպումը կորպուսում լավագույն ծառայությամբ աչքի ընկնող 42 զինվորների ծնողների հետ: Միջոցառում կազմակերպվել էր > խորագիրը կրող բանակ-ընտանիք-հասարակություն կապի խորացման ու ամրապնդման նպատակով իրականացվող ծրագրի շրջանակում: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Արա Սարգսյանը: Միջոցառման մասնակիցներին ողջունեց, հայոց բանակին բարեմաղթանքներ հղեց և կազմակերպիչներին ուղղված շնորհակալանքի խոսք ասաց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը շնորհակալություն հայտնեց զինծառայողների ծնողներին հայրենասեր զավակներ դաստիարակելու համար և շնորհակալագրեր հանձնեց նրանց: Միջոցառման համերգային մասում ելույթ ունեցան կորպուսում գործող գեղարվեստական ինքնագործունեության խմբի սաները և զինվորական երգի կատարման մոսկովյան մրցույթի դափնեկիր, վայոցձորցի Արթուր Կարապետյանը: Նշենք, որ ժամկետային զինծառայողներին տրվեց կարճաժամկետ՝ հնգօրյա արձակուրդ:
Տեղի ունեցավ քաղաքացիների նոյեմբեր ամսվա ընդունելությունը 17.11.2014
2014 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 65 քաղաքացի, բոլորն էլ եկել էին ընդունելության: Ընդունելության եկած 57 քաղաքացիներ դիմել էին ֆինանսական օժանդակության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Այլ հարցերով դիմել էին 8 քաղաքացիներ՝ 2 քաղաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման խնդրանքով, 2-ը՝ հողի և շենք-շինությունների, 2-ը վառելափայտի ձեռք բերման, 1-ական քաղաքացիներ նպաստի տրամադրման և առողջարանային ուղեգրի ձեռք բերման հարցերով: Մարզպետի կողմից հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ այլ հարցերով դիմումատուների խնդրանքի բավարարման նպատակով ուսումնասիրել հարցերը և օրենքով նախատեսված ժամկետներում պատասխանել բոլոր դիմումներին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ 17.11.2014
Սիրելի ուսանողներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհում նշվում է որպես Ուսանողների համաշխարհային օր, իսկ մի շարք երկրներում այն նշվում է նաև որպես երիտասարդության համախմբման ու միասնականության օր: Ձեզ մաղթում եմ հաջողություններ, աշխույժ և ակտիվ ուսանողական կյանք, խորը և կայուն գիտելիքներ, քանզի մասնագիտական աշխատանք ձեռք բերելու ճանապարհին մրցունակ գիտելիքների առկայության դեպքում միայն կարող է ապահովված լինել աշխատանքում լավագույնս դրսևորվելու հնարավորությունը: Որպես կանոն ուսանողները նաև իրենց ժամանակի հասարակական կյանքի ակտիվ մասնակիցներն են լինում, քաղաքացիական հասարակության ձևավորման առաջամարտիկները: Ուստի լիահույս եմ, որ վայոցձորցի ուսանողները, որոնք մեծ ավանդ և ակտիվություն ունեն մարզի հասարակական կյանքում, այսուհետ նույնպես լինելու են մարզային բոլոր ձեռնարկումների մասնակից, ինչու չէ, նաև խաձեռնողներ: Սիրելիներս Վայոց ձորի վաղվա լուսավոր օրը և ապագան պայմանավորված է նաև Ձեզանով: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մայրաքաղաքում և մարզում գործող ԲՈՒՀ-երի և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող վայոցձորցի բոլոր ուսանողներին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում՝ կամք, ուժ ու եռանդ, ուսման մեջ հաջողություններ ու հաստատակամություն նպատակների իրականացման ճանապարհին:
Աշխատանքային այցելություն Բարձրունի, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սերս համայնքներ 14.11.2014
2014 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի, Արամ Գրիգորյանի, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության, կրթության, մշակույթի և սպորտի վարչության և առողջապահության բաժնի պետերի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել Բարձրունի, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սերս սահմանմերձ համայնքներ: Համայնքներում հանդիպումներ են կայացել համայնքի բնակիչների, ավագանու անդամների, դպրոցի ուսուցիչների, բուժկետի աշխատակիցների հետ, որոնց ընթացքում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացել է համայքներում տիրող իրավիճակին, համայնքում առկա կրթական և առողջապահական խնդիրներին: Մարզպետը ծանոթացել է նաև Խնձորուտ և Նոր Ազնաբերդ համայնքներում կառուցվող ոռոգելի ջրագծերի շինարարական աշխատանքների ընթացքին:

2014 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ փառատոնի Վայոց ձորի մարզային փուլի ժյուրիի անդամներին: Մարզպետը ողջունեց հյուրերին, հաջողություններ մաղթեց նրանց իրենց գնահատելի առաքելության իրականացման գործում: Փառատոնի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը նշեց, որ փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո և այն դարձել է ամենամյա: Խոսվեց փառատոնի կարևորության մասին, որպես խթան՝ խորությամբ ծանոթանալու հայ գրողների կյանքին ու գործունեությանը և հանրությանը ներկայացնելու նրանց մտքի գոհարները: Մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերիպիչներին, փառատոնի միջոցով դպրոցականների հայրենասիրական ոգին բարձրացնելու և նրանց մոտ գեղագիտական ճաշակի ձևավորմանն օժանդակելու համար: