Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի անդրանիկ նիստը

26.02.2016

 2016 թվականի փետրվարի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի անդրանիկ նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
Մազխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզի համայնքների ղեկավարները և աշխատակազմի քարտուղարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ և ԶԼՄ ներկայացուցիչներ: Մարզխորհրդի  նիստին ներկա էր նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության վարչական վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Օհանյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը ՝ 1. ՀՀ Վայոց ձորի մարզպետի 2015 թ-ի գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությունը, 2. Գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքը մարզի համայնքներում:
Նիստի առաջին հարցի մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանը: Երկրորդ հարցը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյան:
Հայտարարությամբ հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության վարչական վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Օհանյանը, Եղեգնաձորի պահածոների գործարանի փոխտնօրեն Գևորգ Սաքանյանը և ՎիվաՍել ՄՏՍ-ի ներկայացուցիչ Վահե Վարդանյանը :
Մարզխորհրդի նիստի արձանագրությանը ծանոթանալու համար կարող եք այցելել մարզպետարանի պաշտոնական http://vdzor.mtaes.am կայքի ,,Մարզպետարան,, բաժնի ,,Մարզխորհրդի նիստեր,, ենթաբաժին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53