Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընդունելություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

26.02.2016

ՀՀ Վայոց ձորի մարզպետ այսօր հյուրընկալել էր Եղեգնաձորի պահածոների գործարանի փոխտնօրեն Գևորգ Սաքանյանին: Հանդիպման առիթը ձեռնարկության հերթական ձեռքբերումն է:
Պահածոների գործարանն իր արտադրած պահածոների տեսականիներով մասնակցել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության կողմից 2016 թվականի փետրվարի 8-12 կազմակերպված ,,Պրոդ էքսպո,, 23-րդ միջազգային ցուցահանդեսին և արժանացել 20 ոսկե, 6 բրոնզե և 1 արծաթե մեդալնների: Նշենք, որ մեծ հեղինակություն և ճանաչում վայելող այս ցուցահանդեսը ամենամեծն է Ռուսաստանում և արևելյան Եվրոպայում: ,,Պրոդ էքսպո,, միջազգային ցուցահանդեսն այս տարի ունեցել է մոտ 2000 մասնակից՝ 65 երկրներից, որի ժամանակ ներկայացվում է սնունդ, խմիչքներ և դրանց արտադրման համար անհրաժեշտ հումքը:
Շնորհավորելով այս կարևորագույն հաղթանակի և ձեռքբերման առթիվ, մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ Եղեգնաձորի պահածոների գործարանի վերագործարկումը մեծ նշանակությունն ունի Վայոց ձորի գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման հարցում:
Տեղեկացնենք, որ ցուցահանդեսի ժամանակ գործարանն արաժանացել է նաև ,,Տարվա լավագույն արտադրանք,, և ,,Տարվա լավագույն ինովացիոն արտադարանք,, մրցանակներին:
Նշենք, որ Եղեգնաձորի պահածոների գործարանը հիմնվել է 1967թ.-ին, որը սեփականաշնորհումից ի վեր դադարել էր գործել: 2014թ.-ին գործարանը ձեռք է բերվել վայոցձորցի երիտասարդ գործարար Սարգիս Պողոսյանի կողմից և վերագործարկվել նորագույն սարքավորումներով:
Մեկտեղելով ազգային խոհանոցի ուտեստների պատրաստման ավանդույթը և արտադրության ժամանակակից մեթոդները, գործարանն արտադրում է բարձրորակ ապրանքներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53