Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 22.09.2015
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալի, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Մինչ խորհրդակցության սկսելը, մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանին հանձնեց ,,ԵԿՄ-20 ՏԱՐԻ,, հոբելյանական մեդալը, որին նա արժանացել էր 2014-2015 ուսումնական տարում մարզի դպրոցներում գործող ,,Պատանի երկրապահ,, ակումբների հետ տարվող աշխատանքներին արդյունավետորեն նպաստելու համար: Այնուհետև ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Խորհրդակցության վերջում մարզի ղեկավարի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ` համապատասխան ոլորտներին վերաբերող աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման նպատակով:

Սիրելի հայրենակիցներ: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ: Արդեն 24 տարի է` մենք ապրում և արարում ենք անկախ Հայաստանի Հանրապետությունում, անկախություն, որը ձեռք բերվեց հայ ժողովրդի միասնականության և ազատ երկրում ապրելու կամքի շնորհիվ: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովրդի վճռական ,,Այո,,-ն վերականգնեց բաղձալի ազատությունը, ապացուցեց, որ Հայաստանի Հանրապետությունն իր տեղն ու նշանակությունը ունի համաշխարհային պատմության մեջ: Անկախացման տարիներին մեր պետությունը լուրջ փորձությունների ենթարկվեց` պատվով հաղթահարելով յուրաքանչյուր խոչընդոտ և դժվարություն: Եվ այսօր մենք կարող ենք փաստել, որ հայ ժողովրդի իմաստնության, անկոտրում կամքի և վճռականության շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը անկախ և կայացած երկիր է: Սիրելի հայրենակիցներ, համոզված եմ, որ սեպտեմբերի 21-ը յուրաքանչյուր հայի համար կարևոր և տոնական օր է, և մենք պարտավոր ենք միասնական ջանքերով, համատեղ ուժերով և մեծ հավատով շարունակել մեր անկախ ու ազատ երկրի կերտման և զարգացման պատասխանատու գործը: Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղություն, նորանոր ձեռքբերումներ և բարեկեցություն:

ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ մարզպետերի հետ 18.09.2015
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ 10 մարզպետերի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀՀ մարզերում հրատապ կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացին առնչվող հարցերը, խաղողի մթերման և կարկտահարված համայնքների խնդիրներին առնչվող խնդիրները: ՏԿԱԻ նախարարը մասնավորապես խոսեց հակակարկտային համակարգերի բարելավմանն ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներին: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև 2014 թվականին ազոտական պարարտանյութի և սերմնացուի գումարների հավաքագրման և 2015 թվականին գյուղացիական տնտեսություններին տրամադրված դիզ.վառելիքի, պարարտանյութի բաշխման գործընթացին առնչվող հարցերը: Մարզպետերը նախարարին զեկուցեցին Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված մարզերում կազմակերպվող միջոցառումների գործընթացի մասին: Քննարկվեցին նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանն առնչվող խնդիրները: Աղբյուրը` http://mtaes.am/

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքը 18.09.2015
Սեպտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հանրապետության մարզպետները և պաշտոնատար այլ անձինք: Օրակարգային առաջին հարցով անդրադարձ է կատարվել մարզերում իրականացվող հրատապ կապիտալ ծրագրերի ընթացքին: Զեկուցվել է, որ նախատեսված բոլոր ենթակառուցվածքային 159 ծրագրերն իրականացվում են հաջողությամբ՝ առանց որևէ խնդրի: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ծրագրերի որակով և սահմանված ժամանակահատվածում իրականացումը: Այնուհետև քննարկվել են խաղողի մթերման գործընթացին առնչվող հարցեր: Գյուղնախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ այս տարի հանրապետությունում ստացվել է խաղողի բարձր բերք, որի մթերման ուղղությամբ իրականացվում են ամենօրյա աշխատանքներ: Տեղեկացվել է, որ 50 մթերող կազմակերպություններից 17-ն արդեն իսկ սկսել է մթերումը, իսկ մնացածն աշխատանքները կսկսեն մեկ շաբաթից: Սերգո Կարապետյանի խոսքով՝ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ աճեցված ողջ բերքը մթերելու համար: Անդրադառնալով աշնանացանի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ նախարարը զեկուցել է, որ կառավարությունը բավարարել է մարզպետարանների կողմից ներկայացված ազոտական պարարտանյութի, դիզելային վառելիքի և հացահատիկային մշակաբույսերի սերմացուի ողջ պահանջարկը: Մարզպետները զեկուցել են, որ ցանքսը ժամանակին կիրականացվի, քանի որ բարենպաստ են նաև կլիմայական պայմանները: Խորհրդակցության ընթացքում մարզպետների հետ քննարկվել է նաև ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը, որի շուրջ մարզպետները ներկայացրել են տարբեր առաջարկություններ: Աղբյուրը` http://gov.am./

Գողթանիկ համայնքի ղեկավար Համբարձում Սամվելյանը վերընտրվել է 16.09.2015
2015 թվականի սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ Գողթանիկ համայնքի ղեկավարի ընտրությունը: Վայոց ձորի ԸԸՀ-ի տվյալների համաձայն` համայնքի ղեկավար է վերընտրվել ՀՀԿ կուսակցության անդամ Համբարձում Սամվելյանը: 159 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 88-ը։ Մասնակիցներից գործող գյուղապետի օգտին քվեարկել են 87-ը, դեմ՝ 1-ը: Անվավեր ճանաչված քվեաթերթիկներ չկան:

Սիրով հրավիրում ենք մասնակցելու վայոցձորյան տոնական միջոցառումներին 16.09.2015
Սիրելի հայրենակիցներ, Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու հոկտեմբեր ամսին կայանալիք վայոցձորյան տոնական միջոցառումներին`