Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Ոսկե հարսանիք>> Չիվա գյուղում

24.11.2015

Օրերս Վայոց ձորի մարզի Չիվա համայնքում տեղի ունեցավ աննախադեպ միջոցառում, որը կազմակերպվել էր <<Երիտասարդների ներգրավվածության խթանում>> ծրագրի շրջանակներում:
Միջոցառումների մեկնարկը տրվեց Չիվա համայնքում: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագրով նախատեսվում է մարզի 6 սահմանամերձ համայնքներում իրականացնել առաջնորդության, մասնագիտական և գործարար հմտությունների դասընթացներ:
Մինչև դասընթացների մեկնարկը, համայքներում իրականացվելու են բազմաբնույթ միջոցառումներ համայքների ակտիվ երիտասարդական խմբերի նախաձեռնությամբ:

Միջոցառումն իրականացվեց երկու փուլով: Առաջին մասում ներկայացվեցին Չիվա համայնքի երիտասարդների ձեռագործ աշխատանքները՝ դիմանկարներ, ասեղնագործություններ, քանդակներ և այլ: Իսկ միջոցառման մյուս հատվածում ներկաներն ակնատես եղան հայկական ավանդույթներով կազմակերպված <<Ոսկե հարսանիք>> ծիսակատարությանը: Չիվա համայնքի բնակիչներ՝ 70 ամյա Լաուրա տատիկը և 78 ամյա Ռաֆիկ պապիկը նշում էին իրենց ամուսնության 50 ամյակը: Ավագ սերնդի ներկայացուցիչների այս օրինակը լավագույն և վառ ապացույցն է ամուր հայկական ընտանիքի և հայկական ավանդական հարսանիքի:
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին ոչ միայն Չիվա համայնքի բնակիչները, այլև հարևան համայնքների բնակիչներ: Միջոցառման կազմակերպչական աշխատանքներն իրականացրել են ծրագրի ակտիվ խմբի երիտասարդները և համայնքապետարանը: <<Երիտասարդների ներգրավվածության խթանում>> ծրագրի շրջանակում իրականացված միջոցառման կազմակերպչական խմբի երիտասարդներին և <<Նորապսակներին>> տրվեցին նվերներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00