Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է Գոմք համայնքում արտաքին լուսավորության համակարգի գործարկմանը

24.11.2015

 Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել են մարզի Գոմք համայնքում արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգի գործարկմանը, որին ներկա են եղել նաև FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, համայնքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը և համայնքի բնակիչները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է մարզում իրականացված մյուս ծրագրերը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռալֆ Յիրիկյանին և մյուս կազմակերպիչներին Գոմք համայնքի զարգացման համար կարևոր նշանակության այդ ձեռնարկի համար և հավելել է, որ էնեգիայի խնայողությամբ արտաքին լուսավորության գործարկումով լուծվում է նաև մի շարք սոցիալական խնդիրներ:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով ,,Այլընտրանքային էներգիա,, ծրագրի շրջանակում՝ արտաքին լուսավորությամբ ապահովվել են նաև Վայոց ձորի մարզի Բարձրունի, Գնիշիկ, Խնձորուտ գյուղերը և Մոզրով բնակավայրը:
,,Այլընտրանքային էներգիա,, ծրագրի հիմքում կա երկու բաղադրիչ՝ բնապահպանական և սոցիալական: Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքային զարգացմանը: Այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, կանխարգելում է շրջակա միջավայրի աղտոտումը, ինչպես նաև թեթևացնում է գյուղացու սոցիալական բեռը, քանզի փողոցները կլուսավորվեն էներգախնայողության ռեժիմով:
LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն և կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը: Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսատուները 80%-ով կնվազեցնեն էներգիայի ծախսը: Դրանք համայնքի փողոցները կլուսավորեն ամռանը՝ 22:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչև 00:00-ը: Տոնական օրերին՝ լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00