Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ քաղաքացիների մարտ ամսվա ընդունելությունը

15.03.2016

 2016 թվականի մարտի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդայնի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 178 քաղաքացի, ընդունելության էին եկել 169-ը:

Դրամական աջակցության խնդրանքով դիմել էին 161 քաղաքացիներ, որոնց խնդրանքը բավարարվեց:

3 քաղաքացիներ դիմել էին բնակարանների վթարայնության հարցերով, 2-ը՝ հողային այլ խնդիրներով, 1-ը՝ աշխատանքի տեղավորման, 1-ը՝ սոցիալական, մի քաղաքացի էլ՝ առողջարանային ուղեգրի խնդրանքով: Նշված քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին լուծում տալու նպատակով հանձնարարություններ տրվեցին մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների պետերին, ինչպես նաև հողաշինության և հողoգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետին ՝ ուսումնասիրել, օրենքով սահմանված կարգով և նախատեսված ժամկետներում պատասխանել այլ հարցերով դիմած քաղաքացիներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:16:42