Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գրքի շնորհանդես՝ Վայոց ձորի մարզային գրադարանում

15.03.2016

  ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մարզային գրադարանի մանկական բաժնի հերթական միջոցառումը` անվանի մանկագիր Սուրեն Մուրադյանի <<Ձյունոտ ծաղիկներ>> գրքի շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի մանկական բաժնի վարիչ Ջեմա Մարգարյանը:
- Ինչու գիրքս անվանեցի <<Ձյունոտ ծաղիկներ>>,- այսպես սկսեց միջոցառումը Լիա Զաքարյանը: Ասմունքով հանդես եկան նաև մյուս մասնակիցները: Այնուհետև ներկայացվեց <<Շղթայված արքայազնը>> հեքիաթ-պիեսը:
Միջոցառման մասնակիցներին և հրավիրված հյուրերին իր երաժշտական ողջույնը հղեց փոքրիկ Նարեկը:
Վերջում ներկաներին ողջունեց մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և մաղթեց, որ դպրոցահասակ բոլոր մանուկները լինեն ակտիվ ընթերցողներ և դառնան գրադարանի հավատարիմ բարեկամները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34