Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփվեց շախմատի դպրոցականների մարզային մրցաշարի արդյունքները
04.04.2016
2016 թվականի ապրիլի 4-ին Եղեգնաձորի մանկական ստեղծագործական կենտրոնում անցկացվեց շախմատի դպրոցականների առաջնության 2016 թվականի Վայոց ձորի մարզային եզրափակիչ մրցաշարը: Մարզային մրցաշարին մասնակցում էին մարզի տարածաշրջնային 3 թիմեր, որոնք հաղթել էին մրցաշարի տարածաշրջանային փուլերում:
Այն կազմակերպել էր ՀՀ շախմատի ֆեդերացիայի Վայոց ձորի մարզային ֆեդերացիան, մարզիչ Աշոտ Խուդավերդյանի ղեկավարությամբ:
Առաջին մրցանակային տեղը գրավեց և հանրապետական փուլին մասնակցելու իրավունք նվաճեց Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը: ՀՀ շախմատի ֆեդերացիայի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահ Հարություն Սարգսյանի անունից հաղթող թիմի մասնակիցներին ողջունեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Հաղթող թիմի երեխաները պարգևատրվեցին շախմատի գրքերով և համակարգիչներով:


