Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

04.04.2016

  Այսօր, ապրիլի 4-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մասնակցությամբ՝ մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի:
Մինչ խորհրդակցությունը մարզպետը տեղեկացրեց, որ Վայոց ձորի մարզից Արցախ են մեկնել հարյուրավոր կամավորականներ, սատար կանգնելու սահմանում գտնվող մեր զավակներին, իսկ մարզի սահմանային տարածքներում իրավիճակը նորմալ է և մարզի կենսագործունեության բոլոր ոլորտներում ընթանում է բնականոն գործունեություն և, որ մշտապես կապի մեջ են համապատասխան պաշտպանական կառույցների ղեկավարների հետ, անհրաժեշտության դեպքում արձագանքելու ցանկացած իրավիճակի:
Այնուհետև աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման վերաբերյալ հաշվետվությամբ: Ներկայացվեց նաև ստորաբաժանումների կողմից անցած շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները: Մարզպետը հանձնարարեց աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետին՝ հետևողական լինել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործում, իսկ զարգացման և վերլուծության բաժնի պետին՝ հավաքագրել մարզում առկա բոլոր ներդրումային ծրագրերը և ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
Վերջում մարզի ղեկավարը հանձնարարություններ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներն, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 17:48:09