Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց <<Ստեղծագործ ձեռքեր>> խորգրով ցուցահանդես

07.04.2016

Ապրիլի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ <<Ստեղծագործ ձեռքեր>> ցուցահանդեսի բացման արարողությունը, որը նվիրված է Մարիամ Աստվածածնի Ավետման տոնին և հայոց մայրերի գեղեցկության օրվան;
Միջոցառմանը ներկա գտնվող վայոցձորցիները մեկ րոպե լռությամբ հարգեցին վեջին օրերին Արցախում զոհված հերոս հայորդիների հիշատակը:
Ցուցահանդեսի մեկնարկը տրվեց Տերունական աղոթքով:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների, մարզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ վայոցձորցիներ:
Մ. Հարությունյանը և Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը շնորհավորելով հայոց մայրերին և քույրերին տոնի կապակցությամբ, մաղթեցին խաղաղություն, համբերություն և ոգու արիություն:
<<Ստեղծագործ ձեռքեր>> խորագրով ցուցահանդեսին ներկայացված էին Վայոց ձորի թեմի դեկորատիվ արվեստի կենտրոնի, ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի, <<Սյունիք զարգացում>> ՀԿ-ի Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Չիվայի համայնքային կենտրոնների, ինչպես նաև Եղեգնաձորի մանկական ստեղծագործության կենտրոնի, Եղեգնաձորի և Վայքի նկարչական դպրոցների սաների, կամավորների, վայոցձորցի ստեղծագործող անհատների աշխատանքները:
Եղեգնաձորի պատկերասրահի տնօրեն Քնարիկ Բաբախանյանը շնորհավորեց միջոցառմանը ներկա մայրերին և քույրերին ապրիլի 7-ի կապակցությամբ՝ նշելով, որ ցուցահանդեսը նվիրվում է Արցախի և մեր հայրենիքի սահմանները պաշտպանող քաջարի զինվորների մայրերին:
Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը գործելու է մինչև ապրիլի 18-ը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 09:39:08