Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Շուշիի ազատագրման օրվա և Մեծ հայրենականում տարած հաղթանակի առթիվ

06.05.2016

 Սիրելի՛ վայոցձորցիներ,
Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վայոցձորցի թանկագի՛ն վետերաններ,
Հայոց բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ:
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Շուշիի ազատագրման օրվա և Մեծ հայրենականում տարած հաղթանակի առթիվ:
1992 թվականի մայիսի 8-ին ազատագրվեց Շուշին և այնուհետև մայիսի 9-ը մեր ժողովրդի համար ձեռք բերեց կրկնակի հաղթանակի խորհուրդ:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ ժողովուրդը, ԽՄ մյուս ժողովուրդների հետ համատեղելով ուժերը, ընդհանուր պայքարի արդյունքում հաղթեց ֆաշիզմի դեմ մղվող պատերազմը, տոնելով զրկանքների ու համառ պայքարի գնով ձեռք բերած Մեծ Հաղթանակը:
Իսկ Արցախի ազատագրական պայքարում, անօրինականորեն Ադրբեջանին բռնակցված Արցախի ազատագրումը կայացավ Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնության, երկրի սահմանները պահող մեր հայրերի ու եղբայրների, մեր քույրերի, անգամ ծերունազարդ պապիկների կյանքի գնով: Արցախի ազատամարտը իրավամբ դարձավ նոր սերնդի հերոսապտումի մերօրյա վկան:
Սիրելի վայոցձորցիներ, որպես սահմանամերձ մարզի բնակիչներ, այսօր մենք առավել քան բարձր ենք գնահատում խաղաղության գինը, որը մեզանից խլեց հարյուրավոր մեր քաջ զավակներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին թեկուզև փխրուն խաղաղության հաստատման համար: Համոզված եմ, որ նրանց նվաճած խաղաղությունը պահպանելու համար բոլորս ենք պատրաստ կանգնելու մեր հերոսացած բանակի կողքին՝ համալրելով Հայոց բանակի շարքերը, կրկնելու մեր նահատակված զավակների սխրանքը: Սակայն այսօր բոլորիս մաղթում եմ խաղաղ գործունեություն, ի շահ մեր հայրենիքի, ի բարօրություն մեր ժողովրդի:
Սիրելիներս, թույլ տվեք բոլորիդ անունից բարի հիշողություն մաղթել Արցախի ազատագրական պայքարում և ապրիլյան քառօրյա կռվում զոհված մեր սիրելի զավակներին: Թող լույս իջնի նրանց սուրբ շիրիմներին:
Թանկագին բարեկամներ, կրկին շնորհավորում եմ Շուշիի ազատագրման օրվա և Մեծ հայրենականում տարած հաղթանակի առթիվ, Հայոց բանակին մաղթելով քաջություն և հաղթանակներ կռելու կամք ու պատրաստակամություն:
Շնորհավոր տոնդ, հա՛յ զինվոր, փառք ու պատիվ քեզ, Հայո՛ց հաղթանակած բանակ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28