Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌԴ Նիժնի Նովգորոդ մարզի պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզում

09.05.2016

 Նիժնի Նովգորոդ մարզի Դերժինսկ քաղաքի թիվ 68, 17 և 22 դպրոցների 8-րդ դասարանի 12 աշակետրներ մայիսի 5-ից երկօրյա այցով Վայոց ձորի մարզում էին: Այցը կազմակերպվել էր ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Նիժնի Նովգորոդ մարզերի միջև 2011 թվականին ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային բնագավառներում համագործակցության համաձայնագրի շրջանակներում: Այցի ընթացքում երեխաներին ուղեկցում էին Նիժնի Նովգորոդի մարզպետարանի կրթության վարչության պետը, երեք դպրոցնների տնօրենները և Նժնի Նովգորոդի հայկական համայնքի ղեկավարի տեղակալ Անի Մխիթարյանը: Հարկ է նշել, որ ռուսական պատվիրակության ուղևորությունը Հայաստանի Հանրապետություն իրականացվել է Նիժնի Նովգորոդի հայկական համայնքի ֆինանսական աջակցության շնորհիվ:
Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում երեխաներին ուղեկցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և մարզպետի օգնական Սյուզան Մարգարյանը:
Երեխաներն իրենց հանգիստն անցկացրին Ջերմուկ քաղաքում, այցելեցին Ջերմուկի հրաժագեղ տեսարժան վայրեր, եղան ,,Ջրահարսի վարսեր,, ջրվեժում, Ջերմուկի հայտի ընպելասրահում և ճոպանուղում:
Երեխաների համար ընդունելություն կազմակերպվեց Ջերմուկի քաղաքապետարանում, որի ընթացքում քաղաքպետ Վարդան Հովհաննիսյանը ներկայացրեց Ջերմուկ քաղաքի ստեղծման, զարգացման ընթացքը, խոսեց հետագա ծրագրերի մասին: Երեխաներն իրենց հետաքրքրող բազմաբովանդակ հարցեր ուղեցին Վ. Հովհաննիսյանին: Հանդիպման ավարտին երկու կողմերը նվերներ փոխանակեցին:
Վայոց ձորի և Նիժնի Նովգորոդի մարզերի համագործակցության շրջանակներում Ջերմուկի հիմնական դպրոցը կրում է ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկու անունը: Դպրոցում երեխաներին անակնկալ էր սպասվում: Պատվիրակությանը դպրոցի ղեկավարությունը և աշակերտները դիմավորեցին հայկական ավանդական աղ ու հացով և ազգային գեղեցիկ պարով: Դպրոցի աշակերտները Ռուսաստանից ժամանած հյուրերին ներկայացրեցին դպրոցի ստեղծման պատմությունը ,հնչեցին ռուսական և հայկական ժողովրդական երգեր, երեխաները շուրջպար բռնեցին հայկական քոչարու ներքո, իսկ ռուսական հայտնի երգի <<Мы желаем счастья вам>>` <<Երջանկություն ենք մաղթում ձեզ>> կատարումով հաստատեցին ռուս և հայ ժողովուրդների բարեկամության և դարավոր եղբայրության իրողությունը: Դերժինսկից ժամանած աշակերտներն իրենց հերթին ներկայացրեցին իրենց դպրոցների առօրյան, երեխաները պատմեցին իրենց նախասիրությունների և հետաքրքրությունների մասին: Հարկ է նշել, որ մեծահասակները և հատկապես երեխաները մեծ ջերմությամբ ու կրկին հանդիպելու մեծագույն ոգևորությամբ բաժանվեցին միմյանցից:
Վայոցձորյան այցի շրջանակներում երեխաները եղան Նորավանքի վանական համալիրում, որտեղ Նորավանքի հոգևոր հովիվ
Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը ներկայացրեց վանքի պատմությունը` ստեղծման ժամանակներից մինչ մեր օրեր: Պետք է նշել, որ պատվիրակները համակ ուշադրությամբ էին լսում հայ ժողովրդի հավատքի, ուժի, աշխատասիրության և տաղանդի մասին քահանայի ներկայացրած պատմությունը: Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը օրհնությամբ հրաժեշտ տվեց հյուրերին՝ ցանկանալով խաղաղություն և ամենայն բարիք:
Նիժնի Նովգորոդից ժամանած հյուրերը եղան նաև Արենիում տեղակայված գինգործական սրահներից մեկում, լսեցին անուշահամ հայկական խաղողի, գինու և գինեգործության մասին պատմական տեղեկությունները: Սրահում մեծահասակների համար կազմակերպվեց գինու համտես:
Դպրոցի տնօրենների հետ ցրույցից հասկացանք, որ հյուրերը բարի և ջերմ հիշողություններով են մեկնում Վայոց ձորից, մեծ սիրով և համագործակցության և փոխադարձ այցելությունների մեծ ակնկալիքով են լցված: Նիժնի Նովգորոդից ժամանած հյուրերը`մարզպետարանի ներկայացուցիչների հետ նվերներ փոխանակելուց հետո մեկնեցին Երևան:
Տեղեկացնենք, որ երեխաների այցը Հայաստան սկսվել մայիսի 1-ին, որի ընթացքում երեխաները այցելել են Երևանի տեսարժան վայրեր, ծանոթացել Հայաստանի պատմությանը և համտեսել հայկական ավանդական կերակուրներ: Պատվիրակությունը Նիժնի Նովգորոդ կմեկնի մայիսի 7-ին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28