Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Թունավորում օձի խայթոցից 04.08.2015
Օգոստոսի 4-ին, ժամը 09.50-ին տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցի թունավորմամբ Եղեգնաձոր քաղաքի ԲԿ է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ 1968 թ. ծնված Հայկ Գրիգորյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Աղբյուրը՝ mta.gov.am, 04.08.2015
Տեղեկատվություն 03.08.2015
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԾՏԳ-ներում 2015 թվականի հուլիս ամսին կատարած աշխատանքների մասին.
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայությունը տեղեկացնում է 03.08.2015
Ուշադրություն Օգոստոսի 2-6-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ...
Ս/թ օգոստոսի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Վայոց ձորի մարզային հանձնաժողովի հերթական նիստը՝ հետևյալ օրակարգով՝ 1. ,,2016 թվականը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի հռչակելու և ՀՀ Վայոց ձորի մարզում միջոցառումների ծրագիրը հաստատելու վերաբերյալ,, 2. ,, 2015 թվականի առաջին կիսամյակում մարզի հանրակրթական դպրոցներում ներառական կրթության կազմակերպման նախապատրաստական աշխատանքների մասին,,: 3. ,,Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի կատարման ընթացքը Վայոց ձորի մարզում ,, 4. ,,Ապրել անկախ և ներառվել համայնքում,, ծրագրի կատարման ընթացքը մարզում, հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հասարակության մեջ: 2016 թվականը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի հռչակելու և ՀՀ Վայոց ձորի մարզում միջոցառումների ծրագիրը հաստատելու վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Ծրագրի առանցքային կետերից են՝ ա/ թեքահարթակների կառուցում, բ/ մասնագիտական կրթության ապահովում, գ/ սոցիալական սպասարկման ծրագրեր, դ/հաշմանդամների ինտեգրում մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում ե/ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին իրազեկվածության ապահովում: Մարզպետ Հ. Սարգսյանն առաջարկեց աշխատանքներ տանել, որպեսզի այն կառույցներում որտեղ թեքահարթակներ չեն կառուցվել, տեղադրվեն փայտից պատրաստված ժամանակավոր թեքահարթակներ:
Այցելություն սահմանամերձ Խաչիկի համայնք 31.07.2015
Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքները մշտապես գտնվում են մեր պետության և իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այդ մասին է վկայում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հուլիսի 31-ի հերթական աշխատանքային այցը Խաչիկի համայնք: Այցի ընթացքում մարզպետին ուղեկցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, խորհրդական Վասիլ Ասլանյանը և Խաչիկի համայնքապետ Վարդան Ներսիսյանը: Խաչիկի բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և անասնաբուծությամբ: Գյուղի հացահատիկի ցանքատարածքները գտնվում են Նախիջևանի հետ սահմանագծային հատվածում: Մարզպետ Հ. Սարգսյանն այցելեց հացահատիկի ցանքատարածքներ, ծանոթացավ ցորենի հունձի աշխատանքների ընթացքին, բերքի ծավալներին, խոսվեց գյուղի ոռոգման ջրի և գյուղի բնակիչներին հուզող այլ խնդիրների շուրջ: Խաչիկի գյուղապետի տեղեկությամբ այս տարի կատարվել է ցորենի 210հա ցանքս, որից, հուլիսի 31-ի դրությամբ, հնձվել է 180հա` 16-17ց/հա բերքատվությամբ: Սակայն երաշտի պատճառով ցորենի հատիկները չմշկված են և սերմի համար պիտանի չեն: Գյուղում ոռոգումն իրականցվում է երկաստիճան ջրհանկայանի միջոցով, իսկ այս պայմաններում միշտ չէ, որ հնարավոր է լինում ապահովել կայուն ջրամատակարարում: Գյուղում ոռոգման ջրի հետ կապված խնդրի լուծման միակ տարբերակը ջրամբարի կառուցումն է: Գյուղապետ Վ. Ներսիսյանից տեղեկացանք, որ այս տարի սպասվում է խաղողի բավականին լավ բերք: Տեղեկացնենք, որ Խաչիկում շարունակվում են բնակարանաշինության աշխատանքները: Սա այն գյուղերից մեկն է, որտեղ բնակարանաշինությունը ռազմավարական անհրաժեշտություն է, ինչը նաև արտագաղթը կանխելու միջոցներից է: Հարկ է նշել, որ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ուժերով Խաչիկում կառուցվում են 3 և հիմնանորոգվում են 2 առանձնատներ: "Ապավեն համայնքներին" ԲՀԿ-ի աջակցությամբ Խաչիկ համայնքում կառուցվում է հրշեջ մեքենաների հենակետ: Կազմակերպության միջոցով և Խաչիկ համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվում են շինարարական փոքրածավալ աշխատանքներ: Նշված շինարարական ծրագիրն իրականացվում է նաև մարզի Ելփին, Չիվա, Արենի, Ագարակաձոր, Արփի, Արտաբույնք և Հորբատեղ համայնքներում:
2015 թվականի հուլիսի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը, նվիրված 2015 թ-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը: Ասուլիսին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, մարզպետի օգնականը, > և > ամսաթերթերի խմբագիրները, Վայոց ձորի թեմի լրատվության պատասխանատուն, մարզում գործող հասարակական կազմակերպությունների նախագահներ: Մարզպետ Հ. Սարգսյանը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մարզպետի գործունեության 2015 թվականի առաջին կիսամյակի արդյունքները: Նշեց, որ ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում մարզպետարանում մշտապես քննարկվել են մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Հ. Սարգսյանը կարևորեց համայնքային այցելությունները, որոնց ընթացքում նա տեղում ծանոթացել է համայնքապետարանի, համայնքում առկա խնդիրներին: Նա նշեց նաև, որ ՀՀ կառավարությունը վարում է մարզերի համաչափ զարգացման քաղաքականություն