Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քննարկվեց խոշորացվող համայնքների Զառիթափի փնջի բնակավայրերի խնդիրները

20.07.2016

 Հուլիսի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ քննարկում, նվիրված խոշորացվող համայնքների Զառիթափի փնջի բնակավայրերի խնդիրներին: Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը, ՀՀ ԳՆ <<Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի Վայոց ձորի մարզային աջակցության թիմի համակարգող Վարդան Վարդանյանը և Զառիթափի փնջի համայնքների ղեկավարները:
Քննարկվեցին խոշորացվող համայնքի մեջ մտնող բնակավայրերի զարգացման խնդիրները, որոնց լուծման լավագույն տարբերակներից մեկը բնակավայրերում գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումն է, քանզի կոոպերատիվ տնտեսությունները կարող են անհամեմատ մատչելի ձևով ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա և բնակավայրում իրականացնել զարգացման ծրագրեր:
Մարզային աջակցության թիմի համակարգող Վարդան Վարդանյանը ներկայացրեց գյուղատնտեսական կոոպերատիվներ հիմնելու պայմանները և իրականացվելիք հնարավոր ծրագրերը:
Ամփոփելով քննարկումը, մարզպետ Հարություն Սարգսյանը կարևորեց գործընթացը, որպես համայնքների զարգացման գրավական և հորդորեց խոշորացվող համայնքների ղեկավարներին՝ կատարել գործուն քայլեր, կոոպերատիվների հիմնումն իրենց ղեկավարած համայնքներում հնարավորինս կարճ ժամկետում կազմակերպելու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28