Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 04.04.2016
Այսօր, ապրիլի 4-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մասնակցությամբ՝ մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի: Մինչ խորհրդակցությունը մարզպետը տեղեկացրեց, որ Վայոց ձորի մարզից Արցախ են մեկնել հարյուրավոր կամավորականներ, սատար կանգնելու սահմանում գտնվող մեր զավակներին, իսկ մարզի սահմանային տարածքներում իրավիճակը նորմալ է և մարզի կենսագործունեության բոլոր ոլորտներում ընթանում է բնականոն գործունեություն և, որ մշտապես կապի մեջ են համապատասխան պաշտպանական կառույցների ղեկավարների հետ, անհրաժեշտության դեպքում արձագանքելու ցանկացած իրավիճակի: Այնուհետև

Ամփոփվեց շախմատի դպրոցականների մարզային մրցաշարի արդյունքները 04.04.2016
2016 թվականի ապրիլի 4-ին Եղեգնաձորի մանկական ստեղծագործական կենտրոնում անցկացվեց շախմատի դպրոցականների առաջնության 2016 թվականի Վայոց ձորի մարզային եզրափակիչ մրցաշարը: Մարզային մրցաշարին մասնակցում էին մարզի տարածաշրջնային 3 թիմեր, որոնք հաղթել էին մրցաշարի տարածաշրջանային փուլերում: Այն կազմակերպել էր ՀՀ շախմատի ֆեդերացիայի Վայոց ձորի մարզային ֆեդերացիան, մարզիչ Աշոտ Խուդավերդյանի ղեկավարությամբ: Առաջին մրցանակային տեղը գրավեց և հանրապետական փուլին մասնակցելու իրավունք նվաճեց Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը: ՀՀ շախմատի ֆեդերացիայի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահ Հարություն Սարգսյանի անունից հաղթող թիմի մասնակիցներին ողջունեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Հաղթող թիմի երեխաները պարգևատրվեցին շախմատի գրքերով և համակարգիչներով:

Վայոց ձորում շարունակվում է Հայաստանում երիտասարդների ներգրավվածության ծրագիրը 02.04.2016
Երիտասարդությունը յուրաքանչյուր երկրի շարիչ ուժն է և զարգացման խթանը: Երիտասարդությանը հատուկ է լավատեսությունը: Հենց այս շրջանում է, որ մարդը սկսում է իրականացնել իր կյանքի մտահղացումները, լեցուն է ուժով և էներգիայով, իր նպատակներն իրագործելու ցանկությամբ։ Երիտասարդության տարիքում առավել հասանելի են մասնագիտական գործունեության ամենաբարդ տեսակները, առավել ամբողջական և ինտենսիվ է ընթանում շփումը, առավել հեշտ են հաստատվում և զարգանում ընկերական հարաբերությունները։ Հաշվի առնելով այս գործոնները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ, Հայաստանի 5 մարզերի 30 սահմանամերձ համայնքներում շարունակում է իրականացնել ,,Հայաստանում երիտասարդների իներգրավվածության խթանման,, ծրագիրը, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից: Ծրագրում ընդգրկված են Շիրակ, Տավուշ, Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք մարզերը: ,,Հայաստանում երիտասարդների ներգրավվածության խթանման,, ծրագրի իրականացման ընթացքը քննարկվեց նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստի ժամանակ: Ծրագրի իրականացման մանրամասներին տեղեկանալու համար, նիստի ավարտից հետո, զրուցեցինք ,,Հայաստանում երիտասարդներ իներգրավվածության խթանման,, ծրագրի Վայոց ձորի մարզային համակարգող Հասմիկ Մարգարյանի հետ: Նշենք,

Տեղեկատվություն 01.04.2016
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2016 թվականի մարտ ամսին կատարած աշխատանքների մասին.
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 01.04.2016
Սահմանված կարգի համաձայն` 2016 թվականի ապրիլի 8-ին-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5

Տեղեկանք 01.04.2016
2016 թվականի մարտ ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների:


