Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզային գրադարանում մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթ ծրագիրը

13.04.2016

 §Վայոց ձորի մարզային գրադարան¦ ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվելիք միջոցառումների
ս/թ ապրիլի 11-18-ը Հայաստանում իրականացվող
,,ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ,, ամենամյա ծրագրի շրջանակում
Կարգախոսը
,,ԵՂԻՑԻ ԳԻՐ, ԵՂԻՑԻ ԳԻՐՔ ԵՎ ԵՂԵՎ ԼՈՒՅՍ…,,
 Ապրիլի 11,ժամը 11:00
Ազգային գրադարանային շաբաթի հանդիսավոր բացումը/գրադարանում/
ա/ նոր գրքերի ցուցահանդես, ինչպես նաև ընթերցողների նկարչական
և ձեռքի աշխատանքների ցուցադրում,
բ/ մատենագիտական տեսություն,
գ/ տեսաֆիլմի դիտում / նվիրված Հայաստանի անկախության 25 ամյակին /:
 Ապրիլի 12
Արևմտահայ մեծ գրող` Գրիգոր Զոհրապի ծննդյան 155 ամյակ՝
ա/ ցուցահանդես <<Պարտքի և պատվի ասպետը>> ,
բ/ <<Նովելի ժանրի չգերազանցված վարպետը>>:
 Ապրիլի 13, ժամը 15:00
Սարմեն /Արմենակ Սարգսյան/ ծննդյան 115 ամյակ՝
ա/ ցուցահանդես <<Բարեկամության երգիչը>> խորագրով,
բ/ գրական գեղարվեստական ցերեկույթ <<Հնչիր, հնչիր հայոց երգ>>:
Ապրիլի 14 
Այցելություն համայնքային գրադարան
/Վայքի քաղաքային գրադարան/
 Ապրիլի 15, ժամը 15:00
Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1655 ամյակ՝
ա/ ցուցահանդես <<Դու սրբություն , ամեն սրբոց>>,
բ/ գրական գեղարվեստական ցերեկույթ <<Օշականի սուրբ ննջեցյալը>>:
 Ապրիլի 16
ա/ ՀՀ անկախության 25 ամյակ՝
ցուցահանդես <<Տոնդ շնորհավոր, երազի երկիր>>, 
բ/ ընտանեկան ընթերցանության երեկո - /ժամը 20:30/
Ընտանիքի ավագ անդամները իրենց փոքրիկների համար ընթերցում են հեքիաթներ:
Ապրիլի 18 
,,Ազգային գրադարանային շաբաթ,, ծրագրի ամփոփում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28