Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գրական գեղարվեստական ցերեկույթ նվիրված Մեսրոպ Մաշտոցին

15.04.2016

 Այսօր Վայոց ձորի մարզային գրադարանում ,,Ազգային գրադարանային շաբաթ,, հանրապետական ծրագրի շրջանակում տեղի ունեցավ <<Օշականի սուրբ ննջեցյալը>> խորագրով գրական գեղարվեստական ցերեկույթ, նվիրված հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցին: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան քառօրյա կռիվների ընթացքում զոհված հայ զինվորների և կամավորների պայծառ հիշատակը: Միջոցառման բացման խոսք ասաց Վայոց ձորի մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Հայրական օրհնությամբ և Տերունական աղոթքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:
Միջոցառումը, որի կարգախոսն էր. <<Դու՝ հար ուսուցիչ, մենք՝ հար աշակերտ>>, կազմակերպել էր մարզային գրադարանի մանկական բաժնի վարիչ Ջեմա Մարգարյանը: Գրադարանի ակտիվ ընթերցող Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտների ուժերով ներկայացվեց հայերեն ինքնության ու թարգմանական գրականության սկզբնավորող, հայ գրչության ու հայագիր դպրոցի հիմնադիր, հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունն ու ազգապահպան գործունեությունը:
Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը, իսկ ամփոփիչ խոսքով՝ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28