Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն մարզի դպրոցների տնօրենների  մասնակցությամբ

Խորհրդակցություն մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ 17.05.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզի դպրոցների տնօրենների հետ: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը: Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը. 1. 2015-2016 ուսումնական տարվա ամփոփում և >, > նախապատրաստական աշխատանքների կազմակերպում: 2.Պետական ավարտական և միասնական քննությունների կազմակերպում: 3.Dsaran.am կրթական ծրագրի աշխատանքների ամփոփում: 4.ՀՀ Նախագահի մրցանակի համար > մրցույթի նախապատրաստում: 5.Կայուն դպրոցական սննդի կազմակերպում: 6. ՀՀ վարչապետի հանձնարարականը դպրոցների ազատ ֆինանսական միջոցների տնօրինման վերաբերյալ: 7.Հայտարարություններ. Խորհրդակցության բացման խոսքում մարզպետ Հարություն Սարգսյանը դպրոցների տնօրեններին հանձնարարեց դպրոցներում կազմակերպվելիք վերջին զանգի արարողություններն ավարտել վերջին դասով և բացառել մարզի դպրոցներում դրամահավաքությունը: Առաջին չորս հարցերի վերաբերյալ

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 16.05.2016

Ս/թ մայիսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նախորդ շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթում կատարվելիք աշխատանքները և ծրագրերը: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը նշեց, որ շարունակվում են մարզում միասնական քննությունների անցկացման ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքները: Վարչության պետը նշեց նաև, որ նախատեսվում է մարզի հանրակրթական հաստատությունների տնօրենների խորհրդակցություն, որի ժամանակ կքննարկվեն վերջին զանգի և վերջին դասի կազմակերպմանն առնչվող հարցեր: Մարզպետը հանձնարարեց զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանին՝ ներկայացնել մարզի ՓՄՁ ոլորտում 2016 թվականին դրամաշնորհ ստացած ձեռնարկությունների ցանկը, որպեսզի

Վայոց ձորի մարզում շարունակվում են մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումները

Վայոց ձորի մարզում շարունակվում են մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումները 16.05.2016

Վայոց ձորի մարզի համայնքներում, ուսումնական ու մշակութային օջախներում կազմակերպվել ու շարունակվում են կազմակերպվել տարաբնույթ միջոցառումներ, նվիրված հայ ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցող մայիսյան հաղթանակներին, որոնցից անմասն չի մնացել նաև Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցը: Դպրոցում կազմակերպվել են >, >, > խորագրերով միջոցառումներ, որոնց մասնակցել են դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի երեխաները: Նշված միջոցառումները տարվերջյան յուրահատուկ ստուգատեսեր են դպրոցում դասավանդվող > առարկայի արդյունքների, ինչպես նաև հաշվետվություն՝ արվեստի օջախներում երաժշտական գործիքների դասարաններում սովորող թիվ 2 հիմնական դպրոցի սաների կողմից: Կազմակերպվել է նաև լեզուների իմացության ստուգատես, հավատարմությամբ՝ ֆրանկոֆոն երկրների համամարդկային արժեքներին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Շատին և Հորս համայնքներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Շատին և Հորս համայնքներ 12.05.2016

Մայիսի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Շատին և Հորս համայնքներ: Համայնքապետարաններում մարզպետ Հարություն Սարգսյանին ընդունել են Շատին համայնքի ղեկավար Մամիկոն Սմբատյանը և Հորս համայնքի ղեկավար Շմավոն Ամիրգուլյանը: Համայնքներների ղեկավարները կազմակերպել են մարզպետի հանդիպումը համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների և բնակիչների հետ, որոնց մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրել է 2016 թվականի ընթացիկ ժամանակահատվածում մարզում կատարված աշխատանքները և ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերը: Մարզպետը Հորսում այցելել է համայնքի բուժկետ և ծանոթացել սանիտարահիգիենիկ պայմաններին, ինչպես նաև հետաքրքրվել բնակչության սպասարկման հնարավորություններով: Հանդիպումների ընթացքում մարզպետի առջև իրենց հուզող հարցերն են բարձրացրել համայնքների բնակիչները: Շատինում կայացած հանդիպման ընթացքում ներկայացվել է ոռոգման ցանցի ջրատարերի մաքրման և սպասարկման, ինչպես նաև քարաթափման գոտու հարցերը: Հորսում բարձրացվել են փողոցային լուսավորության և կաթի մթերման խնդիրների հետ կապված հարցերը: Որպես առաջնահերթություն մարզպետը համայնքներում ծանոթացել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին:

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 11.05.2016

2016 թվականի մայիսի 11-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ: Օրակարգում ներառված էր՝

Գործակարգավարական հերթական խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Գործակարգավարական հերթական խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 10.05.2016

Ս/թ մայիսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը: Նախորդ շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները ներկայացրին մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստորաբաժանումները: Քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը տեղեկացրեց, որ դպրոցական շենքների սեյսմիկ անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակում շուրջ 45 դպրոցական շենքների սեյսմիկ իրավիճակի մասին տվյալներն արդեն ամբողջացվել և փոխանցվել են համապատասխան կառույցներին: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում ՀՀ Նախագահի մրցանակի համար նախադպրոցական հաստատությունների մրցույթի մարզային փուլի կազմակերպման և մարզում միասնական քննության անցկացման ուղղությամբ: Մարզպետը հանձնարարեց զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանին՝ ներկայացնել մարզի ՓՄՁ ոլորտում 2015 թվականին իրականացված և 2016 թվականին իրականացվող և սպասվելիք ծրագրերը: Իսկ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին՝ զբաղվել ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտից Մարտիրոսի միջնակարգ դպրոց տեղափոխված աշակերտի կրթության կազմակերպման հետ կապված փաստաթղթային որոշ խնդիրների լուծմամբ: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանն ու Հողաշինության և հողoգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Մեսրոպ Մեսրոպյանը հանձնարարություն ստացան ՝ աշխատանքներ տանել Արարատյան դաշտավայրից մարզի համայնքների արոտավայրեր տեղափոխված ոչխարի հոտերի տերերի հետ, ճշտել կենդանիների առողջական վիճակի մասին տեղեկատվության առկայությունն ու դրանց ճշմարտացիությունը, ինչպես նաև զբաղվել մարզի համայնքների ղեկավարների հետ, վարձավճարի պայմանագրեր կնքելու խնդիրներով: Խորհրդակցության ավարտին մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարություններ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-30 17:03:12