Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերքում-պարզաբանում

08.06.2016

  ,, armlur.am,, էլեկտրոնային կայքը 2016 թվականի մարտի 27-ին հրապարակել է ,,Մինչ մարզային կառույցները շռայլորեն վատնում են պետական բյուջեի միջոցները, բնակիչների սոցիալական խնդիրներն ավելի են շատանում,, վերնագրով նյութը, որի մեջ շարադրվել է ՝ «Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել ընթացիկ տարվա համար պետական կառավարման մարմինների կողմից իրականացված գնումները: Այսօր անդրադարձել ենք ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կատարած գնումներին և պարզել, որ այս կառույցը ևս բենզինի գնման գործընթացում զգալի գերավճարներ է կատարել:
Հոդվածի մեջ նշվում է, << Վայոց ձորի մարզպետարանը ընթացիկ տարվա համար գնել է ավելի քան 16.5 տոննա ռեգուլյար տեսակի բենզին, որի դիմաց վճարել է մոտ 7 մլն 200 հազար դրամ: Ինչպես մյուս պետական կառույցները, այնպես էլ Վայոց ձորի մարզպետարանը բենզինը գնել է թանկ գնով՝ 1 լիտրը 430-ով: Մինչդեռ տեւական ժամանակ է, ինչ բենզինի մեկ լիտրը ՀՀ բենզալցակայաններում վաճառվում է 380-390 դրամով>>:
Նշենք, որ 2016 թ. ամբողջ տարվա համար նախատեսված 7 մլն 200 հազար դրամի չափով բենզինի գնման փոխարեն ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կողմից կնքվել է 5 մլն 501 հազար 760 դրամի բենզիզնի գնման պայմանագիր, ըստ որի՝ գումարային տարբերությունը կազմում է 1 մլն 698հազար 240 դրամ: 1-ին եռամսյակում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմը ձեռք է բերել ընդամենը 1670 լիտր <<Ռեգուլյար>> տեսակի բենզին, որը գնվել է 1 լիտրը 330 դրամով, գնումը կատարելով՝ հեղինակի կողմից նշված գործող գնից 60 դրամ էժան գնով:
Ինչ վերաբերվում է մարզպետարանի աշխատակազմի ծառայողական մեքենաներին հատկացվող բենզինի չափաքանակին, ապա յուրաքանչյուր ծառայողական ավտոմեքենայի շահագործման համար տրվել է օրական 10 լ, ըստ՝ ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 1-ի 1001-Ն որոշմամբ նախատեսած նորմատիվով (հեղնակը նշել էր, յուրաքանչյուրին՝ 13լ): Ըստ որոշմամբ սահմանված նորմատիվի, բենզինի ձմեռային հատկացումն արվում է 10% հավելումով, որից զերծ է մնացել ՀՀ ՎՁՄ աշխատակազմը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ծառայողական ավտոմեքենաների պահպանման ծառայությունների համար հատկացված 1 մլն 512 հազար դրամը տարվա պլանային թիվն է, մինչդեռ տարվա համար կնքվել է 1 մլն 133 հազար դրամի պայմանագիր, որից 1-ին եռամսյակում ծախսվել է 396.0 հազար դրամ:
Իսկ ավտոմեքենայի շարժիչի կիսասինթետիկ յուղի համար տարվա կտրվածքով հատկացվել է 200 հազար դրամ, սինթետիկ յուղի համար՝ 300 հազար դրամ, որոնցից 1-ին եռամսյակում կիսասինթետիկ յուղի համար ծախսվել է 30 հազար դրամ, սինթետիկ յուղի համար՝ 10 հազար դրամ:
Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի համար կապի ծառայությունների տարեկան պլանային թիվ նախատեսվել է 7.628 հազար դրամ, որից միջքաղաքային հեռախոսային ծառայությունների համար՝ 5 մլն 117. հազար դրամ (հեղնակը նշել էր 5 մլն 200 հազար դրամ), տեղային հեռախոսային ծառայությունների համար՝ 700 հազար դրամ:
2016 թ. 1-ին եռամսյակի համար ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմում կատարվել է նաև հետևյալ ծախսերը ՝
-խմելու ջրի համար՝ 30.9 հազար դրամ ( հեղինակ՝ 130 հազար 500 դրամ),
-գազի համար՝ 1 մլն 761.6 հազար դրամ (հեղինակ՝ 3 մլն 83 հազար դրամ),
-էլեկտրաէներգիայի համար՝ 2 մլն 580.6 հազար դրամ (հեղինակ՝ մոտ 7 մլն 300 հազար դրամ):
Նկատի ունենանք, որ 1-ի եռամսակի ծախսային թվերում ներառվելեն նաև նախորդ՝ 2015 թվականի, դեկտեմբեր ամսվա ընթացքում կատարված ծախսերը:
Ինչ վերաբերվում է մարզի ավտոճանապարհների պահպանման աշխատանքների համար տարվա կտրվածքով հատկացված 72 մլն 100 հազար դրամին, ապա տեղեկացնենք, որ այդ գումարով տարվա ընթացքում իրականացվում է մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանման, ընթացիկ պահպանման և շահագործման աշխատանքները: Այդ ծառայությունների համար ֆինանսավորումն իրականացվում է կատարողական ակտերի հիման վրա:
Մնում է ավելացնել, որ հեղինակի կողմից ներկայացված թվերը 2016 թվականի բյուջետային տարվա պլանային թվեր են, որոնք հաստատվել են 2015 թ. դեկտեմբերի 24-ի ՀՀ կառավարության <<ՀՀ պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> 1555-Ն որոշմամբ:
Որպես հավելում նշենք, որ վարչակառավարչական ծախսերի մեծությունը որոշվում է գլխավորապես վարչակառավարչական անձնակազմի թվով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28