Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջերմուկում քննարկվել են Վայոց ձորի մարզի զարգացման ծրագրերը

26.10.2016

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ`մարզի զարգացմանը նվիրված հարցերի քննարկմանը մասնակցելու նպատակով։ Քննակմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ ՏԿԶ փոխնախարար Արթուր Խաչատրյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ և մի շարք այլ համայնքների ղեկավարներ, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախարար Լոքյանը ներկայացրել է համայնքների զարգացմանն ուղղված կառավարության նախաձեռնած նոր քայլերը, ըստ որոնց, 2017 թվականի սկզբից համայնքապետերն իրենց ծրագրերը կազմելիս աշխատելու են նոր մեթոդաբանությամբ: Կառավարության 2017 թվականի ծրագրում համայնքների զարգացմանն ուղղված <<համայնք-մասնավոր-պետություն>>փոխհարաբերության նոր գործիքը կիրառվելու։ <<Նախ` 2017 թվականի բյուջեն կազմելիս յուրաքանչյուր տող, յուրաքանչյուր լումա պետք է հաշվարկելի լինի։ Երկրորդ` հունվարից սկսած <<պետություն-մասնավոր-համայնք>> նեդրումների գործընթաց ենք սկսելու, որոնց արդյունքները նույնպես պետք է չափելի լինեն։ Յուրաքանչուր տարի համայնքներում պետք է ստեղծել որևէ ձեռնարկատիրություն, ինչը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը և բնակիչների եկամուտների ավելացմանը>>,-ասել է Դավիթ Լոքյանը։ Նախարարը տեղեկացրել է, որ համայնքապետերը երկու ամսվա ընթացքում պետք է ներկայացնեն համայնքի զարգացման 5-ամյա ծրագրերը, որից հետո պետության կողմից ներդրումային բավականին մեծ հոսքեր կլինեն:
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանն իր հերթին ևս անդրադարձել է ՀՀ կառավարության նոր ծրագրի ծրագրին, նկատել, որ բոլոր քայլերը միտված են լինելու քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։ <<Աշխատանքներ պետք է տարվեն <<համայնք-պետություն –մասնավոր>> ձևաչափով, իսկ համայնքների խոշորացումը կհանգեցնի համայնքներում սեփական եկամուտների ավելացման>>,-ասել է Գագիկ Մարտիրոսյանը։
ՏԿԶ փոխնախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի մշակման և կառավարման մեթոդաբանությունը։ <<Համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի համալիր վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական և մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը ենթադրում է համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծում և համայնքի տեսլականի իրականացում>>,-ասել է փոխնախարար Արթուր Խաչատրյանը:
Տեղական ինքնակառավարման մարմինների բարեփուխումների շրջանակներում նախարար Դավիթ Լոքյանի աշխատանքային այցով մեկնարկել են Ջերմուկ խոշորացված համայնքի (Ջերմուկ, Գնդեվազ, Կարմրաշեն, Կեչուտ, Հեր-Հեր) տարաբնույթ օժանդակության ներդրումային ծրագրերը:

Աղբյուրը՝ http://mtad.am, 26.10.2016

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00