Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

27.10.2016

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն, մարզպետի տեղակալների, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:
Մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրեց, որ մասնակցել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ս/թ հոկտեմբերի 26-ին կայացած Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ խորհրդակցությանը, որտեղ վարչապետը նշել է, որ ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է հստակեցնել միջոցառումներն ու անելիքները, որոնք ձևակերպվել են համապատասխան հանձնարարականներով:
Հ.Սարգսյանը ներկայացրեց այն հանձնարարականները, որոնք ուղղված են եղել մարզպետներին՝
- Յուրաքանչյուր մարզպետ պետք է ներկայացնի մարզի զարգացման ծրագիրը:
- Համայնքների օժանդակությամբ, համայնքների հետ համատեղ պետք է կազմակերպվեն համայնքների զարգացման ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոշորացված համայնքներին և հիմք ստեղծել, որպեսզի այդ ծրագրերը լինեն կիրառական:
- Բոլոր մարզպետները պետք է ներկայացնեն այն ծրագրերը, որոնք լրացուցիչ աշխատատեղեր են ստեղծում համապատասխան տրամաբանությամբ:
- Մարզպետները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն կրթական և մասնագիտական բարձրացման ծրագրերին, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում ֆերմերների վերապատրաստման նպատակով:
- Գյուղատնտեսության, Կրթության և գիտության նախարարությունների և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ՝ ուսումնասիրել, թե առկա կրթական ծրագրերը որքանով են կիրառական հմտություններ ու գիտելիքներ տալիս և մշակել մարզերում համապատասխան ծրագրեր՝ մասնագիտական բարձրացման նպատակով:
- Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մշակել ծրագիր՝ <<ԱրմՊրոդԷքսպո>> ցուցահանդեսի գաղափարախոսությունն սկզբունքորեն փոխելու վերաբերյալ:
- Ներկայացնել առաջարկություններ այն հայտանիշների վերաբերյալ, թե ինչպես է գնահատվելու մարզպետարանների աշխատանքը՝ նույնպես ներգրավելով ներդրումները, աշխատատեղերը, մարզից արտահանումը, բիզնես միջավայրը, կրթական ծրագրերը, զբաղվածության, սպորտի ոլորտը և այլն:
Մարզպետը խորհրդակցության մասնակիցներին փոխանցեց նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության կարճաժամկետ ծրագրի ռեալ կատարման համար անմնացորդ ու արդյունավետ, ըստ էության և բովանդակալից աշխատանքի և ձևականություններից զերձ մնալու պահանջը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 11:55:37