Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպեց նորընտիր համայնքապետերի հետ

27.10.2016

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպեց Ագարակաձոր, Արենի, Արտաբույնք, Արփի, Գլաձոր և Շատին համայնքների նորընտիր ղեկավարների հետ: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունների և ՏՀԿ բաժնի պետերը:
Մարզպետը նախ շնորհավորեց նրանց համայնքի ղեկավարի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նրանց մաղթեց արդյունավետ գործունեություն:
Հ. Սարգսյանը ներկայացրեց հոկտեմբերի 25-ին մարզի խոշորացված համայնքների և 50 մլն դրամից ավելի բյուջե ունեցող համայնքների ղեկավարների հետ Ջերմուկում կայացած հանդիպման ընթացքում արծարծված թեմաները, որոնց հիմնական նպատակը ներկայացրել է ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը՝ համայնքների զարգացմանն ուղղված կառավարության նախաձեռնած նոր քայլերը, ըստ որոնց, 2017 թվականի սկզբից համայնքապետերն իրենց ծրագրերը կազմելիս աշխատելու են նոր մեթոդաբանությամբ, ուր կիրառվելու է նոր գործիքակազմ՝ <<համայնք-մասնավոր-պետություն>> փոխհարաբերությամբ:
Մարզպետը նշեց՝ նախարարը Լոքյանը տեղեկացրել է, որ համայնքապետերը երկու ամսվա ընթացքում պետք է ներկայացնեն համայնքի զարգացման 5-ամյա ծրագրերը, որից հետո պետության կողմից ներդրումային բավականին մեծ հոսքեր կլինեն , իսկ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանն էլ անդրադառնալով ՀՀ կառավարության նոր ծրագրին, նկատել, որ բոլոր քայլերը միտված են լինելու քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։
Համայնքների ղեկավարներ Դերենիկ Մարտիրոսյանը (Ագարակաձոր), Րաֆֆի Խաչատրյանը(Արենի), Արմեն Սետրակյանը(Արտաբույնք), Ռազմիկ Վարդանյանը (Արփի), (Գլաձոր) և Տիգրան Խուդոյանը (Շատին) ներկայացրին համայնքնային խնդիրները և նախանշեցին դրանց լուծման հնարավոր ուղիները:
Ամփոփիչ խոսքում մարզպետը հորդորեց համայնքապետերին՝ ուշադրության կենտրոնում պահել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործը և այդ ուղղությամբ կատարել ամենօրյա աշխատանք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00