Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

07.11.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի  տեղակալ Սամվել Թարվերդյանն անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը :

Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ընթացքում արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքի, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերի մասին հաղորդումով:
Խորհրդակցությանը քննարկվեցին մարզում իրականացվող շինվերանորոգման աշխատանքներին, աշնանացանի ընթացքին,  անասնաբուժական ծառայություններին, առողջապահության, կրթության,  ոլորտների խնդիրներին, մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը վերբերող հարցեր:
Հանձնարարվեց մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետին՝ մարզի զարգացման ծրագրի կազման աշխատանքների ընթացքի արագացման վերաբերյալ:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տրվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտներում խնդիրների լուծմանը: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 15:11:09