Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն ներմարզային տրանսպորտային սպասարկման հարցերով

08.11.2016

 Նոյեմբերի 8-ին ՀՀ տրանսպորտային տեսչության ներկայացուցիչների ուղեկցությամբ աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Արսենյանը:
Փոխնախարարի այցի նպատակը ՀՀ վարչապետի հանձնարարականից բխող՝ գյուղական համայնքների տրանսսպասարկման վերագործարկմանն առնչվող խնդիրների ուսումնասիրությունն ու բացահայտումն էր և քննարկման արդյունքում վեր հանված խնդիրների լուծումները գտնելու ուղիների վերաբերաբերյալ շահագրգիռ անձանց և կազմակերպությունների առաջարկություններն իմի բերելը:
Փոխնախարար Արամ Արսենյանը վերը նշված հարցերի քննարկման նպատակով խորհրդակցություն անցկացրեց Վայոց ձորի մարզպետարանում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչիկ Ասլանյանը, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանը, Վայոց ձորի և Սյունիքի ներմարզային երթուղիներն սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչները:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ մարզի համայնքներում տրանսպորտային սպասարկման խնդիրներին, քննարկվեց մասնավորապես չսպասարկվող համայնքներում երթուղիների հնարավոր վերագործարկման հարցերը:
Խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ արված իրատեսական բոլոր առաջարկությունները փոխնախարար Արամ Արսենյանի կողմից կներկայացվեն ՀՀ կառավարության քննարկմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 15:11:09