Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Գրական գեղարվեստական ցերեկույթ նվիրված Մեսրոպ Մաշտոցին 15.04.2016
Այսօր Վայոց ձորի մարզային գրադարանում ,,Ազգային գրադարանային շաբաթ,, հանրապետական ծրագրի շրջանակում տեղի ունեցավ > խորագրով գրական գեղարվեստական ցերեկույթ, նվիրված հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցին: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան քառօրյա կռիվների ընթացքում զոհված հայ զինվորների և կամավորների պայծառ հիշատակը: Միջոցառման բացման խոսք ասաց Վայոց ձորի մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Հայրական օրհնությամբ և Տերունական աղոթքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Միջոցառումը, որի կարգախոսն էր.

ՀՀ Վայոց ձորի մարզային գրադարանում մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթ ծրագիրը 13.04.2016
ՀՀ Վայոց ձորի մարզային գրադարանում մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթ ծրագիրը: Ներկայացնում ենք ծրագրի օրակարգը:

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը Վայոց ձորի մարզպետի մոտ 11.04.2016
Այսօր, ապրիլի 11-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Մինչ խորհրդակցությունը մարզպետը տեղեկություն հաղորդեց շաբաթ և կիրակի օրերին Արցախի Հանրապետություն կատարած այցի վերաբերյալ: Այնուհետև աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման վերաբերյալ հաշվետվությամբ: Ներկայացվեց նաև ստորաբաժանումների կողմից անցած շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները: Մարզպետը հանձնարարեց աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետին՝ տեղեկություն ներկայացնել մարզի տարածքում իրականացվող շին-վերանորոգման աշխատանքների ընթացքի և կատարված աշխատանքների որակի մասին, իսկ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարեց տեղեկանք կազմել, հողօգտագործողներին պետական աջակցության ջրջանակներում, մարզ ներկրած գարնանացան սերմացուի և պարարտանյութի տեսականու ու քանակի մասին, ինչպես նաև ներկայացնել բաշխման ցուցակներն ու գրաֆիկը:

Կայացավ քաղաքացիների 2016 թվականի ապրիլ ամսվա ընդունելությունը 11.04.2016
2016 թվականի ապրիլի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 102 քաղաքացի, ընդունելության էին եկել 97-ը: Ընդունելության եկած 96 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Մեկ քաղաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման հարցով: Նշված քաղաքացու հարցին լուծում տալու նպատակով մարզպետը հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին՝ ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացուն:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մարզի մի խումբ համայնքապետերի հետ ապրիլի 9-ին մեկնել էր Արցախ 11.04.2016
Երկար ժամանակ է, ինչ ՀՀ Վայոց ձորի մարզը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանը համագործակցում են կրթության, մշակույթի, սպորտի, տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտներում: Հաշվի առնելով Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզի մի խումբ համայնքապետերի հետ միասին ապրիլի 9-ին մեկնել են Արցախ: Պատվիրակությունը Քաշաթաղի սահմանները պաշտպանող ազատամարտիկների համար իր հետ տարել էր առաջին անհրաժեշտության պարագաներ և սնունդ : Քաշաթաղի շրջանի վարչկազմի ղեկավար Սուրկ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել այցի և տրամադրած օգնության համար: ՀՀ Վայոց ձորի մարզպետը շարունակելով իր այցը Արցախում, այցելե է վայոցձորցի երկրապահ կամավորականներին՝ նրանց նույնպես տրամադրելով օգնություն սննդի և առաջին անհրաժեշության պարագների տեսքով: Վայոց ձորի մարզից մեկնած 150-ից ավելի կամավորականներ այս պահին աջակցում և սատար են կանգնում Արցախի սահմաններն անառիկ պահող դիրքապահներին: Հ. Սարգսյանը հանիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ՝ հայտելով Արցախի ժողովրդին ամեն կերպ աջակցելու իր պատրաստկամությունը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ 07.04.2016
Սիրելի տիկնայք, մայրեր ու քույրեր. Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Մարիամ Աստվածածնի ավետման այս տոնին ցանկանում եմ, որ քրիստոնեական սիրով պարուրված լինեն Ձեր ընտանիքները։ Դարեր ի վեր ազգապահպանության, ազգային արժեհամակարգի ձևավորման հենասյուներից մեկը հայ մայրն է եղել: Հայոց մայրերն են պահպանել ազգային հոգեկերտվածքը և, ձևավորած հայկական ուրույն դիմագիծը փոխանցելով իրենց զավակներին, դարձել են սերունդներին կապող ոսկե օղակը: Սիրելի մայրեր, անհերքելի է այն փաստը, որ սերունդների հայեցի դաստիարակությունը, նրանց հոգիներում ազգային և համամարդկային արժեհամակարգի ձևավորումը, որ ամենքիս գործն է, մեծապես Դուք եք կրում Ձեր քնքնուշ ուսերին: Մոր կերպարը հայ ընտանիքում մշտապես եղել է սիրո ու պաշտամունքի արժանի: Այսօր էլ Ձեր զավակները կրկին հաստատում են, որ պատրաստ են կյանքի գնով պաշտպանել իրենց սուրբ մայրերին, սիրելի քույրերին ու դուստրերին, թշնամու յուրաքանչուր ոտնձգությունից: Սիրելիներս, թեև այս տոնը ևս մի հաճելի առիթ է միայն սիրո, մեծարանքի ու գնահատանքի խոսքեր հղելու Ձեզ, սակայն թույլ տվեք այս պահին Ձեզ մաղթել առաջին հերթին խաղաղություն ու